Բաժիններ՝

«Հայրս գնումների մասնագետն է, մայրս` շեֆ խոհարարը, կինս մեր շտապ օգնությունն է, իսկ ինձ վրա է մսի ընտրությունը». Արդարադատության նախարար

Ամանորյա թեմայով Life.panorama.am-ի հարցադրումներին պատասխանում է Արդարադատության նախարար Հովհանես Մանուկյանը:

-Պարոն նախարար ինչպիսի՞ տոն է Ձեզ համար Ամանորը:

-Միակ լիարժեք տոնն է, ամենաընտանեկանը:

Ինչպե՞ս եք սովորաբար դիմավորում Նոր տարին, և ի՞նչ ծրագրեր ունեք այս տարվա համար նախատեսված:

– Սովորաբար դիմավորում եմ շատ ջերմ ընտանեկան մթնոլորտում: Մեր մեծ ընտանիքով հավաքվում ենք սեղանի շուրջ, որից հետ Ձմեռ Պապը (ես) նվերներ է հանձնում բոլորին՝ տատիկ պապիկից մինչև փոքր Ալեքսանդր: Այս տարի եթե հաջողվի Ամանորը կնշենք քաղաքից դուրս:

-Հաշվի առնելով Ձեր զբաղվածությունը, որքանով եք հասցնում մասնակցել տոնական նախապատրաստական գործընթացին:

-Փառք Աստծո միայն ես չեմ դրա պատասխանատուն: Հայրս մեր տան գնումների մասնագետն է, մայրս շեֆ խոհարարը և կինս մեր շտապ օգնությունն է, որ զբաղվում է ամեն ինչով: Բայց ինձ վրա է մսի ընտրությունը:

-Սիրում եք ավելի շատ նվերնե՞ր ստանալ, թե նվիրել: Ինչ սկզբունքով եք առաջնորդվում ընտանիքի անդամներին նվերներ ընտրելիս:

– Երկուսն էլ սիրում եմ, երկուսի դեպքում էլ տարբեր զգացողություններ են, հատկապես երբ նվեր ես տալիս հարազատ մարդուն: Ինչ վերաբերում է նվերների ընտրությանը, ապա գնահատում եմ մարդու նախասիրությունները, փորձում եմ հասկանալ՝ ինչից շատ կուրախանա, ընտրում եմ այնպիսի բան, որ ստացողի համար շատ հաճելի անակնկալ լինի, որ նա նույնիսկ չսպասի էլ նման նվերի:

-Ո՞րն է եղել Ձեզ համար ամենահիշարժան ու թանկ ամանորյա նվերը:

-Այդ նվերին դեռ սպասում եմ:

-Ամանորի գիշերը առաջինն ի՞նչի համար եք բաժակ բարձրացնում:

-Առոջության, իհարկե…

-Ո՞րն է ամանորյա ձեր ամենասիրելի ուտեստը:

-Մեր ամանորյա սեղանի ավանդական ուտեստը պապիս դոլման է, որի բաղադրատոմսը նա իր հետ բերել էր Արևմտյան Հայաստանից՝ Մուշից: Միայն չի ստացվում պատրաստել պապիս նման. նա կաղամբի փոխարեն տավարի մշակված աղիք էր օգտագործում: Իմիջիայլոց մեր տանն այդ դոլման առաջինն է վերջանում:

hm

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս