Բաժիններ՝

Ի՞նչ է լինելու Էդուարդ Շարմազանովի ամանորյա սեղանին (տեսանյութ)

«Դժվարությունները տրված են հաղթահարելու համար: Եթե դժվարությունների հետևից ընկնես, միգուցե կյանքի իմաստը կորցնես: Կյանքն էնքան գեղեցիկ է՝ իր դժվարություններով հանդերձ: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլոր դժվարությունների մեջ էլ մենք կարողանանք լավատես լինել և տեսնել լավը, որովհետև մարդիկ դրական խոսքի կարիք ունեն, բարի խոսքի կարիք ունեն, ուշադրության կարիք ունեն: Ամեն ինչ չի որ փողով է, երեխեք ջան, հաստատ համոզված եղեք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ուրախությամբ նշելով, որ անցնող տարում իր եղբայրը որդի է ունեցել, դա շատ մեծ տոն է իրենց ընտանիքի համար և նույն բերկրանքք մաղթեց բոլոր հայ օջախներին:

168.am-ի հարցին, թե ի՞նչ է լինելու Շարմազանովի ամանորյա սեղանին, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ կարևոր չէ, թե սեղանին բուդ կլինի, սև իկրա, թե հաց ու պանիր: Նա նշեց, որ իր մայրն ու կինն են զբաղվում ամանորյա սեղանով և այն լինում է հայկական ավանդական ուտեստներով:

«Մենք տենց որկրամոլ չենք: Ես ավելորդ շքեղությանը դեմ եմ, չի կարելի»,- նկատեց Շարմազանովը:

Մեր դիտարկմանը, որ վերջին տարիներն կոկորդիլոսն է «ավանդական» դառնում ամանորյա սեղանի համար, Է.Շարմազանովը պատասխանեց. «Չէ« չէ, ես ավանդապաշտ քրիստոնյա մարդ եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս