Բաժիններ՝

«Մերսեդես» ավտոմեքենաներից գողություններ կատարողներին հայտնաբերեցին

Դեկտեմբերի 24-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 161 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գոռ Խ.-ին և 1988 թ. ծնված Արմեն Դ.-ին:

Նրանք խոստովանել են, որ նույն օրը Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների տարածքներից «Մերսեդես G» մակնիշի 4 տարբեր ավտոմեքենաներից գողացել են պահեստային անվադողերի ծածկոցներ և լուսային սարքավորումներ:

Պարզվել է, որ վերջիններս դեկտեմբերի 23-ի ժամը 19.00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում կայանված, 1983 թ. ծնված Կարեն Հ.-ին պատկանող «Մերսեդես»-ի պահեստային անվադողի պլաստմասե վահանակը:

Պարզվել է նաև, որ Գոռ Խ.-ն և Արմեն Դ.-ն նույն օրը, ժամը 00.30-ից մինչև 09.00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Հյուսիսային պողոտայի թիվ 10/1 հասցեում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի դիմացի 2 լուսարձակների պլաստմասե շրջանակները:

Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս