Բաժիններ՝

Որդուս սպանել են, պատժեք մեղավորներին. Վանիչկայի հայրը դատարանում բարկացավ. news.am

news.am-ը գրում է. Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը, համոզված է, որ իր որդուն սպանել են։

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տուժողի իրավահաջորդը հայտարարեց, որ ինքը պահանջում է միայն մեղավորներին պատժել։

«Ես այնտեղ չեմ եղել, չգիտեմ՝ ինչ է եղել, բայց պատժեք բոլոր մեղավորներին։ Մի բան գիտեմ, որ Հայաստանի քսան տոկոսը սաֆարովներ են, մնացածը դուք գիտեք, ձեզ եմ թողնում որոշումը։ Ես հարյուր տոկոս համոզված եմ, որ որդուս սպանել են»,-բարկացած ասաց նա։

Հովակիմյանի փաստաբան Ալավերդյանն էլ հայտարարեց, որ քննությունը բազմակողմանի չի անցել եւ դատաքննությունը պետք է վերսկսել։

«Վերաքննիչ բողոքների վերաբերյալ դիրքորոշում չունենք, թողնում ենք դատարանի հայեցողությանը»,- ասաց նա։

Նիստը հետաձգվեց, նշանակվեց հունվարի 29-ին։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031