Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր ճառերով հանդես եկան գործով ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանի, Սևակ Մնացականյանի և Հայկ Հարությունյանի պաշտպանները:
Հոկտեմբերի 4-ին հյուսիսային և արևելյան, 6-ին հյուսիսային շրջաններում, 5-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գուգարք գյուղից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Գագիկ Մ.-ն:
«Ուզում եմ հավատալ, որ սույն գործի ղեկին կանգնած պաշտոնյան մեր հանրապետության առաջին դեմքը չէ, այլ մեկ այլ պաշտոնյա է, ով, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ակնհայտորեն աղավաղելով իրավունքի տեսությունը և սույն գործի փաստական հանգամանքները, անում է հնարավորինս, որպեսզի մեր պաշտպանյալները հանրության կողմից ընկալվեն որպես խուլիգանության արարք կատարողներ: Ուզում եմ հավատալ, որ այդ պաշտոնյային հաջողվել է ապատեղեկացնել անգամ մեր երկրի նախագահին, և որ մեր երկրի նախագահի կողմից Շանթ Հարությունյանի և իր գործընկերների գործողություններին տրված գնահատականները դրա արդյունք են»:
«Փտած արմատներով ծառը վտանգ էր ներկայացնում և ամեն պահի կարող էր ընկնել անցորդների վրա։ Եթե Աստված մի արասցե, նման դժբախտ պատահար լիներ, այսօր մեզ քննադատողները մեզ կմեղադրեին անփութության և անուշադրության մեջ»
ԱԺ հավաքականի կազմը բավականին ուշագրավ է, թիմի ավագը ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է, երկրորդ համարի տակ հանդես կգա Կարեն Ավագյանը (ՀՀԿ պատգամավոր), ապա ըստ հերթականության՝ Արմեն Բաբայան
Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Օժտված լինելով ստեղծագործական մեծ ներուժով ու տաղանդով՝ Դուք դեռ խորհրդային տարիներից սկիզբ առնող արգասաբեր գործունեությամբ եւ տպավորիչ արվեստով տասնամյակներ շարունակ հայկական ու ռուսաստանյան մշակույթի անբաժանելի մասն եք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը կասկածվում է ոչ սթափ վիճակում մեքենան վարելու մեջ, ինչի համար էլ քննիչի որոշմամբ նշանակվել է բժշկական փորձաքննություն՝ պարզելու նրա սթափության աստիճանը:
Մի քանի լրագրողների հետ զրույցում հիվանդանոցում գտնվող Հակոբը հայտնեց, որ սթրեսային վիճակում է և , որ ժամանակ է հարկավոր ռեալ իրականություն վերադառնալու համար:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Հայաստանում կանանց՝ առաջին անգամ մայրանալու միջին տարիքը 2013 թվականին կազմել է 24.1։ Այս մասին նշվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2014» զեկույցում։
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.31օ և արևելյան երկայնության 45.37օ:
Հոկտեմբերի 3-ին` ժամը 10.40 դրությամբ, Մ2 ավտոճանապարհի 313 կմ-ում` Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում ներդրվել է անվճար «Ձայնային պորտալ» ծառայությունը:
Մեկ այլ հրամանագրով Վարդան Եղիազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:
«Ես երկրի նախագահին հարգում եմ եւ իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ ձայնը ես եմ տվե եւ էտի գիտեն բոլորը: Ուրեմն, ձեր էտ հարցերով ինձ մի դիմեք»:
Կարո Եղնուկյանը դատարան դիմելով հայցի հիմքում չի դրել այն հանգամանքը, որ պատգամավոր Ս. Ալեքսանյանը «Երևանի թիվ 1 Շուկա» ՍՊԸ-ում զբաղեցնում է տնօրենի կամ այլ գրանցված պաշտոն, այլ Կ. Եղնուկյանը նշում է, որ Ս. Ալեքսանյանը ինչ-որ կերպ կապված է և ազդեցություն ունի «Ծածկած Շուկա» պատմամշակութային հուշարձանի տարածքում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի հետ, և առանց նրա թույլտվության, համաձայնության կամ կարգադրության, հնարավոր չէր նման բովանդակությամբ պաստառներ փակցնել շինության պատին:
«Գոռը տեռորի՞ստ ա, տեռո՞ր ա արել, մա՞րդ ա սպանել, որ ըսենց մեղադրանքներ են առաջադրում: Ես չեմ հասկանում, թե ինչ ա կատարվում»,- NEWS.am-ի հետ զրույցում բորբոքված ասել է պատգամավորը:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Դավիթ Նավասարդյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19.00-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հրավարդ Սարգսյանը:
«Ես երկրի նախագահին հարգում եմ և իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետության մեջ ամենաշատ ձայնը ես եմ տվել, և էտի գիտեն բոլորը: Ուրեմն, էլ էդ հարցերով ինձ չդիմեք»։
Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Այնուհետև Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել նրան. Զադոյանը ոտքերի հարված էր ստացել գլխին, ինչը դարձել էր ուղեղի ցնցման պատճառ, վնասվել էին նաև նրա կողերը:
Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ երեկ երկու նոր իրադարձություններ են տեղի ունեցել, երկուսն էլ, հասկանալիորեն, սկանդալային երանգներով:
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ։
Փոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել Կոտայքի քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու մասին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «ՋԻ-ՋԻ» պիցցերիայում:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սյունիք սովխոզ» կոչվող հատվածում այրվում է արտադրամաս:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հակառակորդի կրակոցից զինծառայող Նարեկ Սամվելի Դարբինյանը վնասվածք է ստացել թիկունքի շրջանում:Ստեփանակերտում նրան առաջին օգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել Երեւան: Այժմ զինծառայողի առողջական վիճակը լավ է: