Ժամը 09:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 60-ամյա Արարատ Դիլբարյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 025 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող Բաղրամյան 18 հասցեի դեղատան շենքի մուտքի աստիճաններին:
Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը:
Ինձ համար առհասարակ անընդունելի է զրահապատ մեքենայով երթեւեկելը, ՀՀ-ում զրահապատ մեքենան ո՞րն է: Թե վախեցած են, թե ինչ են, ես չգիտեմ, բայց վախենալու առիթ չկա ոչ Շիրակում, ոչ էլ հանրապետությունում:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ ժամը 22։20-ն սահմաններում Օդեսայի «Вечерний Баку» ռեստորանում գնդակահարվել է 39-ամյա ադրբեջանցի նախկին «օրենքով գող» Բաղիշ Ալիևը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի էր որպես Վախա։ Վերջինիս հետ միասին սպանվել է նաև թիկնապահը։
Սահմանադրական դատարանը, այսօր գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց վերջինիս վարույթը կարճել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին, այնուհետև` ճամփեզրի արգելապատնեշին, ինչից 3 տուժած տեղափոխվել է Գավառի ԲԿ:
Պետք է ուսումնասիրվի յուրաքանչյուր ձկնաբուծարան, պետք է տեսնել՝ ի՞նչ կարելի է անել, որ ջուրը ռացիոնալ օգտագործվի: Եթե հնարավոր չլինի որևէ բան անել, ուրեմն դրանք պետք է փակել: Բայց մեծամասամբ հնարավոր է պահել, պարզապես ներդրումներ և վերահսկողություն է անհրաժեշտ:
Գյումրու տնակային ավաններում ու նախկին գործարանային հանրակացարանների կիսախարխուլ շինություններում ապրող ընտանիքներին տեսակցության նպատակով հերթական շրջայցը Շիրակ կենտրոնը» այսօր իրականցրեց «Գոլոլեան Հիմնադրամ», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada համատեղ։
Ապրիլի 8-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արթիկի Բաղրամյան փողոցի թիվ 15/Ա տան մոտ դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել էլեկտրասյանը:
Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների միությունը պատրաստել է հոլովակը, որը կոչվում է «Երջանիկ Երեւան»:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արշակ Ա.-ին Ֆանարջյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել և վնասվածքը պատճառել է 1965 թ. ծնված Արմեն Մ.-ն:
Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 24 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
Ապրիլի 5-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1958 թ. ծնված Կարապետ Բ.-ն:
Ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 5-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռուբեն Ա.-ն,:
Ոստիկանությունում մերժվել է քրեական գործի հարուցումը Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի դիմումի հիման վրա: ՀՀ ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ նման որոշումը կայացվել է ապրիլի 3-ին: Քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:
ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից քաղաքացի Ա. Ք.-ի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«2010-2015թթ. տարածքային սոցիալական պլանավորում» ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) միջեւ այսօր ստորագրվեց 2014-2015թթ. երկամյա աշխատանքային ծրագիրը: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը:
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի կողմից թե՛ երեխաների, թե՛ աշխատակիցների նկատմամբ բռնություններ կիրառելու, ինչպես նաև երեխաների սննդի գումարները յուրացնելու վերաբերյալ մամուլի հրապարակմանը ոստիկանությունն ընթացք է տվել:
Ինչպես նախապես տեղեկացվել էր, ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ապրիլի 4-ին և 5-ին Երևանից ժամանած առաջատար մասնագետների հետ համատեղ կազմակերպվել էին խորհրդատվություններ:
Ապրիլի 8-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ .Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում քաղաքացու ձեռքը մնացել է մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով:
Տարիներ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի կոյուղաջրերը լցվում էին Փարաքար-Թաիրով համայնքի դաշտեր, որոնք հանդիսանում են գյուղաբնակների եկամտի միակ աղբյուրը: Բայց խնդիրը, չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին, ոչ մի կերպ չէր լուծվում:
57-ամյա տղամարդու ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: Բանկի աշխատակիցները շտապ օգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը:
Ծանր հանցագործության բացահայտմանն աջակցելու, իր նախաձեռնությամբ դեպքի վայրի պահպանման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և հանցագործին անձնական ավտոմեքենայով Մեծամորի բաժին տեղափոխելու համար ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օգնական, Արմավիրի մարզային վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Մարկոս Մովսեսի Հակոբյանը:
Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու, բարձրացված հարցերին և բողոքներին արագ արձագանքելու, առողջապահության ոլորտում քաղաքացիներին իրենց իրավունքների մասին իրազեկելու և պաշտպանելու նպատակով 2000 թվականին ստեղծված ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայությունն առ այսօր գործում է շուրջօրյա:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների:
Ն.Նալբանդյանը նշել է, որ եղբայրը նոր է ազատվել բանտից ու ինքը լուրջ մտավախություն ունի, որ ինչ-որ «բանով երեխու գլուխը լցրել է»: Բայց եղբոր հետ էլ անձամբ խոսել է Արևշատի անհետանալուց հետո:
Իսկ միջադեպը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 18:00-ի սահմաններում. վիճաբանության ժամանակ Մարտիրոսը վիճաբանել է համագյուղացի կնոջ հետ, ապա բենզինը լցրել է նրա վրա ու փորձել գրպանից հանած լուցկիով այրել նրան: