«Ախր ես ի՞նչ ասեմ։ Քաղաքական գնահատականներ չեմ կարող տալ։ Ես քաղաքական գործիչ չեմ»,- ասել է սրբազանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծես թե շատ ծանր է տանում Տիգրան Մարգսյանի հրաժարականը։ Թերևս, սթրեսը կապված է Նիկոյանի որդու՝ արդեն նախկին վարչապետի օգնական Վարդան Նիկոյանի՝ դեռևս անորոշ կարգավիճակի հետ։
«Եթե անձը կամք չի հայտնել, որ իր սեփականության իրավունքը սահմանափակվի, ապա որևէ մեկն այդ գանձումն անելու իրավունքը չունի»:
Ապրիլի 5-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.48-ին գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում, Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մեկնելու է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, զորամասեր, ինչպես նաև հանդիպելու է զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Երևան-Կենտրոն», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետերը՝ համապատասխանաբար Նելսոն Զաքարյանը, Համլետ Խլղաթյանն ու Լյովա Սարուխանյանը 2014 թվականի մարտի 28-ից ազատել են զբաղեցրած պաշտոննները:
Խնդրում ենք զանգահարել 911 հեռախոսահամարով:
«Սա ընկերության տնօրեն Արմեն Կոստանյանը բացատրեց երկրի տնտեսական վիճակով, մարդկանց գնողունակության անկման հետևանքով առևտրաշրջանառության ծավալների նվազմամբ»:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանի նման հարուստ պատմամշակութային արժեքներ ունեցող երկրի գյուղական համայնքներից շատերը գործող եկեղեցի կամ մատուռ չունեն:
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի նախնական քննարկված ամփոփ հաշվարկը, որ քննարկվել էր նաև հանձնաժողովի նախորդ նիստերում,Սերժի Տիոն նշել է, որ համադրելով ուղևորահոսքի և ծախսերի տվյալները ձևավորվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների համար որոշակի սակագներ:
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 3-ին, ժամը 13.50-ին, Ապարանի Բաղրամյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արտակ Ա.-ն:
Հյուրանոցի համարից տղամարդու դրամապանակը գողացած կնոջը հայտնաբերեցին:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ այսօր գիշերը հանրապետության լեռնային շրջաններում Լոռու, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Դդմաշենի խանութներից կատարված գողությունների հետքերով:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից վիրավորանք պարունակող արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցնելը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր վարքագիծ է և էթիկայի կանոնների կոպիտ խախտում, որպիսի պարագայում վտանգվում Է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի նկատմամբ:
Հայաստանը և ներկրում է, և արտահանում տնկանյութեր: ՇՄ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը սրան զուգահեռ նաև նշում է, որ Շիրակում հիմնականում երկրորդ, երրորդ կարգի տնկանյութ են մշակում, քանի որ առաջին կարգի սերմի ձեռք բերման համար գումար չունի գյուղացին: Դիտեք տեսանյութը:
Որևէ պահանջ կառավարության կամ այլ մարմինների կողմից այն մասին, թե քաղաքացիները պետք է վճարեն պարտադիր կուտակային վճարներ, հակասում է թե’ Սահմանադրությանը, և’ ՍԴ որոշմանը:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ ի սկզբանե չի ցանկացել գործում փաստաբան ներգարվվել: «Ես իրականությունը համարում են դժբախտ պատահար: Եվ այսօր էլ ես սա համարում եմ ոչ թե կազմակերպված, ծրագրավորված հանցագործություն… ընդունել եմ որպես մեծ ողբերգություն, դժբախտ պատահար և այդպես էլ ընդունում եմ այսօր, ոչ թե մտադրված սպանություն: Եվ ես չեմ ուզել փաստաբան վարձել:
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, համագործակցելով ԱՎՎ Մեղրիի բաժանմունքի ծառայողների հետ, ապրիլի 3-ին, ժամը 12.50-ին, Մեղրիի մաքսակետից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1971 թ. ծնված Հուսեյն Ս.-ին:
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատարանի դահլիճից դուրս հրավիրեց գործով տուժող Հայկ Հակոբյանին: Երբ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացնում մի քանի վկաների դատարան հրավիրելու վերաբերյալ, տուժող Հայկ Հակոբյանը հայտարարեց. «էս ի՞նչ են անում»: Նա նշեց, որ դուրս է գալիս դատական նիստերի դահլիճից. «Չեմ կարա նստեմ, նայեմ»:
Լոռու մարզի Լորուտ գյուղի մանկապարտեզ 3-5 տարեկան 18 երեխա է հաճախում:
Դատապարտյալ Ավետիս Գասպարյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ սահմանադրական դատարանը իր 2014թ.-ի ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք իրավանորմեր: Իսկ 6-րդ կետով սահմանեց, որ նշյալ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն […]
Նոր նմուշի անձնագիր չստանալու պատճառով այդ անձինք հնարավորություն չունեն լքել Հայաստանի հանրապետության սահմանները: Սույն հարցն առավել կարեւոր է հարեւան Վրաստան առեւտրի կամ այլ գործերով մեկնող նոյեմբերյանցիների համար:
Ապրիլի 6-ին, 8-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-9-ին` նաև ամպրոպ:
Ընդդեմ ընտանեկան բռնությունների:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է այցելությունները մարզեր՝ ցրտահարության հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ առկա խնդիրներին տեղերում ծանոթանալու նպատակով: Այսօր Ա. Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ այցելեց Կոտայքի մարզի Քանաքեռավան, Մրգաշատ համայնքներ, եղավ ցրտահարությունից տուժած այգիներում, հանդիպեց բնակիչների հետ:
«Ոչինչ, որ երկու հոգու է սպանել»,- արձագանքեց տուժող Հայկ Հակոբյանը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը նրա նկատմամբ նախազգուշացում կիրառեց:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հակոբ Մ.-ին ծեծի ենթարկած անձը 1982 թ. ծնված Արծրուն Ջ.-ն է, որը նույն օրը, ժամը 11.00-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: