Բաժիններ՝

Վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել ու վնասվածք էր պատճառել

Ապրիլի 4-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծնոտի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Արշակ Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ գիշերը, ժամը 00.30-ին, 3 անծանոթ անձինք նստելով իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան` պատվիրել են ուղևորվել Աբովյան քաղաք, սակայն Երևանի Ֆանարջյան փողոցի վերջնամասում, ավտոմեքենայում առաջացած վիճաբանության ժամանակ, ուղևորները ծեծի են ենթարկել իրեն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արշակ Ա.-ին Ֆանարջյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել և վնասվածքը պատճառել է 1965 թ. ծնված Արմեն Մ.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա աշխատանքների շնորհիվ Արմեն Մ.-ն ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:

ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930