Հայ ժողովրդի իշխանությունը բռնությամբ, կեղծիքով ու խաբեությամբ յուրացրած հանցավոր վարչախումբը, բախվելով դիմադրության նորանոր օջախների առաջացման և դրանցում երկրի տեր քաղաքացիների ծննդի, հասունացման ու համախմբման բնականոն և անկասելի գործընթացին, խուճապի է մատնվել:
ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով բուժզննման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում, այսօր կվերադառնա:
Մատենադարանի մոտ այսօր ժամը 14-ին «Դ!եմ եմ»-ի հրավիրած հանրահավաքին ընդառաջ ՀՀ դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնակիցներին զգուշացնելով փողոցներ փակելու «քրեական և վարչական» հետևանքների մասին։
Ապրիլի 12-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Իսակովի պողոտայում` «Սենատոր» խաղատան մոտակայքում, այրվում է երկհարկանի փայտյա շինություն:
Հայրենադարձված Արսեն Խոջոյանն ընդամենը մի քանի ժամից տանը կլինի, քիչ հետո նրան դուրս են գրում հիվանդանոցից:
Չէ՛, սա Ադրբեջանում չէ, և ո՛չ էլ Թուրքիայում: Սա նույնիսկ Հայաստանի սահմանային մարզերից մեկում չէ: Սա Առինջն է, որը կպած է Երևանին: Այն իր տարածքով ու խաչքարերի քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտն է:
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 26/4 շենքի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա:
Ժամը 21:00-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2108 մակնիշի 20 ՏԼ 280 համարանիշի և Opel մակնիշի 34 NT 318 համարանիշի ավտոմեքենաները:
Վանաձորում կատարված գողությունները բացահայտվեցին:
Անբարեկարգ տանիքով շենքի վերջին հարկում ապրելն իսկական պատիժ է բնակչի համար: Մանավանդ տեղումներով առատ եղանակին կյանքի բնականոն ռիթմն ասես խախտվում է:
Գյումրու ծնդատանն առաջացած խնդիրները դեռևս չեն գտնում լուծումներ:
Ավտոմեքենայից հայտնաբերվել է «Դիազեպամ»-ի 2 տուփ, որոնց մեջ առկա է եղել 39 դեղահաբ:
Խուզարկությամբ Միսակ Հ.-ի մոտից հայտնաբերվել է 2,3 գ կանեփանման զանգված, իսկ ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջնամասում գտնվող պահոցից` կանեփի չորացված, մանրացված զանգված:
Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների վիճակն օր-օրի վատթարանում է, նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները:
Ապրիլի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Հայկավան ճանապարհի 3-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1971 թ. ծնված Նորիկ Հարությունյանը, տեղում մահացել է:
Ապրիլի13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Մենք քաջ գիտակցում ենք, որ միջգերատեսչական համագործակցության գործում դեռևս շատ աշխատանքներ կան անելու ու, մեր խորին համոզմամբ, դրանց արդյունավետության համար պետք է կիրառվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ձգտելով ավելի հեշտացնել և կանխատեսելի միջավայր տեղափոխել մաքսավոր-գործարար հարաբերությունները»,- այսօր հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ ՀՀ սահմանների համալիր կառավարման խնդրին նվիրված համաժողովի ժամանակ:
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով Մարտունու շրջանային բուժմիավորումում գտնվելոԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով Մարտունիի շրջանային բուժմիավորումում էր:
Այսօր Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով դատքաննության նախնական փուլի լսումները : Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին հրատապ կարգով ներկայացրել է նիստի մանրամասները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանի ընտրությունը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց քանակը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, ինչպես նաև միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնի այդ ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկություններ:
Քաղաքացիներ Ս. Շ.-ի, Ռ. Մ.-ի և Ե. Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Գնացել եմ բոքսային բաժանմունք, զննել եմ երեխային՝ Լիա Միսակյանին: Զննել եմ և զննման արդյունքներով պարզվել է, որ երեխայի մոտ սուր վիրաբուժական պաթոլոգիան ժխտվում է: Նշանակվել է հիպերտոնիկ հոգնա, որից որոշ ժամանակ անց նորից հետաքրքրվել ենք հիվանդի վիճակով և ստացել պատասխան, որ վիրաբուժական առումով որևէ գանգատ չկա»,- ասաց վիրաբույժը:
Ապրիլի 11-ին, ժամը 14.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի թիվ 13 փողոցի 37-րդ տան բակում` փոսի մեջ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 10-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողները Ուջան գյուղից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Սկզբում իրենց լեզվով էին հարցեր տալիս: Ես էլ, որ չէի հասկանում, ոտով ձեռով էի բացատրում, թե չեմ հասկանում ինչի մասին են խոսում, ինչ են հարցնում: Հետո արդեն սկսեցին համոզելը, ուրիշ հարցեր տալը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է ապրիլի 11-ին Թբիլիսիում բացված Caucasus Tourism Fair – 2014 միջազգային տուրիստական ցուցահանդեսին: Ընկերության տաղավարն այսօր այցելեց Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ում ներկայացվեց ՀԿԵ-ի գործունեության ու մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը:
Ապրիլի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ Արարատ բժշկական կենտրոնի հենքի վրա փետրվարի 25-ին անցկացված ցուցադրական զորավարժության արդյունքների ամփոփումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Մեղրիի Ծիրանաձորի հենակետում 2012 թվականի նոյեմբերի 5-ին մահացած շարքային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանի դատավարության մասնակիցները, վկայակոչելով աղմկահարույց փաստերը, պնդում են, որ զինվորին սպանել են:
Ապրիլի 11-ին ժամը 13:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ախուրյան համայնքի Կոմիտասի 2-րդ փակուղու 4-րդ բնակարանին կից գտնվող կառույցներում: