Բաժիններ՝

ՍԴ. ՄԻՊ-ի կողմից բարձրացված խնդրին պետք է օրենսդրական լուծում տրվի. pastinfo.am

Սահմանադրական դատարանը, այսօր գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց վերջինիս վարույթը կարճել, հաղորդում է  «Փաստինֆո»-ն:

Միևնույն ժամանակ դատարանը համաձայնեց ՄԻՊ-ի կողմից բարձրացված խնդրի հետ և իր իրավական դիրքորոշումներում, մասնավորապես, նկատի ունեցավ, որ շրջանառության մեջ է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը, որում անպայման պետք է հաշվի առնվեն ՍԴ իրավական դիրքորոշումները և ՄԻՊ-ի կողմից «բարձրացված այս կարևորագույն խնդիրը օրենսդրական իր լուծումն ունենա՝ հետագա հայեցողական լայն մեկնաբանությունների տեղիք չտալու համար»:

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, վիճարկվող 37-րդ հոդվածով՝ «Վարչական տույժ նշանակելու ժամկետները», մասնավորապես, սահմանվում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

Որոշման եզրափակիչ մասը հրապարակած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, մասնավորապես, արձանագրեց, որ ՄԻՊ-ի կողմից բարձրացված հարցը գլխավորապես հանգում է նրան, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի առկա կարգավորումների պայմաններում «վարչական պատասխանատվության ենթարկված անձը վարչական մարմնի կողմից իրավախախտման շարունակվող և տևող որակվելու հանգամանքին հակադարձելու հնարավորություն չի ունենա, որովհետև հստակ չի կարող ընկալել, թե կոնկրետ ո՞ր դեպքում իր կողմից կատարված իրավախախտումը ինչո՞ւ է վարչական վարույթն իրականացնող մարմնի կողմից որակվել տևող կամ շարունակվող»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս