Բաժիններ՝

ՀՔԾ. վտարման աշխատանքների ընթացքում ԴԱՀԿ աշխատակիցները բռնություն են գործադրել

Քաղաքացիներ Մ. Պ.-ի և Զ. Գ.-ի հաղորդումների հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ քաղաքացիների հաղորդման` ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի աշխատակիցները, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում, իրենց պատկանող տարածքում իրականացրել են վտարման աշխատանքներ, որի ընթացքում հիշյալ տարածքից բռնության գործադրմամբ դուրս են բերել նաև կատարողական թերթում չնշված քաղաքացիներ Մ. Պ.-ին և Զ. Գ.-ին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և էական վնաս` վերջիններիս իրավունքներին ու օրինական շահերին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930