
Գյումրեցին նետվել է հինգերորդ հարկից և մահացել. ԳԱԼԱ

Գյումրիի բնակիչ, 1960 թ.-ին ծնված Գեղամ Կոստանյանը ցած է նետվել իր բնակարանի պատուհանից եւ մահացել: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը:
Քաղաքացին բնակվել է Գյումրու Շահինյան փողոցի 4 –րդ շենքում (առաջին մուտք, հինգերորդ հարկ): Դեպքը, որը, հարեւանների խոսքերով, ինքնասպանություն է, տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում:
Առայժմ դժվարանում են որեւէ բան ասել պատճառների մասին, թե ինչը կարող էր ստիպել տղամարդուն նետվել հինգերորդ հարկից: «Մենք իրենց ընտանիքին այնքան էլ լավ չենք ճանաչում, շփում էլ առանձնապես չունենք, նոր էին տեղափոխվել մեր շենք: Բնակվում են վարձով, որքան հայտնի է մեզ»,- կայքի -ի հետ զրույցում պատմել են հարեւանները:
Մանրամասներն ` այստեղ