Բաժիններ՝

Այն, ինչ փչացնում են, պետք է վերականգնել. «Դեմ եմ»-ի գեղեցիկ միջոցառումը Բաղրամյան 26-ում.  yerkir.am

Այսօր «Դեմ եմ պարտադիրին» շարժման տասնյակ մասնակիցներ գեղեցիկ միջոցառում են անցկացրել Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց: Նախաձեռնության մասնակիցները որոշել են ծաղիկներ տնկել Բաղրամյան փողոցի մայթեզրերին:

Բանն այն է, որ երկու օր առաջ նույն տեղում իրականացված բազմամարդ բողոքի ակցիայի ժամանակ, տրորվել են մայթեզրերի ծաղիկները, և մասնակիցները որոշել են վերականգնել այն, ինչն իրենց պատճառով էր վնասվել: Եվ Սուրբ Զատկի տոնին նրանք որոշել են ծաղիկներ տնկել ու ևս մեկ աստվածահաճո գործողությամբ նշանավորել տոն օրը: Գեղեցիկ միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ կանայք ու աղջիկներ՝ իրենց հետ բերելով բազմաթիվ մանուկների:

Yerkir.am-ի հետ զրույցում «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ շարժման մասնակիցները փորձում են վերականգնել պատճառած վնասը, թեկուզ  բազմամարդ ակցիայի ժամանակ անկախ իրենց կամքից է ստացվել , որ տրորվել են մայթեզրերի ծաղիկները. փողոցը նեղ էր, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները չեն կարողացել տեղավորվել նեղ փողոցում: «Այն, ինչ փչացնում են, պետք է վերականգնել, ու այս միջոցառումը կապ չունի մեր պայքարի հետ: Պարզապես ամենքս անհատական պատասխանատվություն ենք կրում մեր արածի համար: Ես երբևէ հողի հետ աշխատած չկայի, այսօր մեծ հաճույք եմ ստացել այս միջոցառումից: Հող փորել ու ծաղիկ տնկել, շատ հավես բան է»,- ասաց Դավիթ Մանուկյանը: 

Մանրամասները` yerkir.am կայքում: 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս