
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը

Ապրիլի 21-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 10 շենքի բակում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Օպել Աստրա» մակնիշի 05 ՕՏ 170 պետհամարանիշով (վարորդ` Ա. Մ.) ավտոմեքենայի գազի արտահոսքը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն