Ապրիլի 29-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 65 շենքի 27-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
Շ.Հարությունյանը հրաժարվել է ներկայանալ դատարան` պատճառաբանելով, որ «այս ամենը պլանավորված է ռուսական ԿԳԲ-ի կողմից»:
Այստեղ խոսքը հետադարձ ուժի մասին չէ: Այստեղ սահմանադրական նորմ է, որը կիրառվում է անմիջականորեն: Վե՛րջ: Այստեղ չի կարող խոսք լինել հետադարձ ուժի մասին:
Ապրիլի 28-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը վատիկանյան «Չենտրո Ռուսիա էկումենիկա» (Centro Russia Ecumenica) մշակութային կետրոնում կազմակերպել է ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալերեն թարգմանության շնորհանդեսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Ա.-ին և Նաիրի Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1978 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը նույն օրը, ժամը 01.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
Օդի ջերմաստիճանը 30-1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Ապրիլի 26-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Զինված և դիմակավոր ավազակները փախուստի էին դիմել տանտիրոջ ավտոմեքենայով: Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Երևանի բնակիչ Արմենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի շենքներց մեկի բնակարանում, ապօրինաբար մորը դիտավորությամբ զրկել է կյանքից: Ըստ մեղադրանքի՝ տղամարդն ապրել է մոր հետ, պարբերաբար գործածել ոգելից խմիչք, ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան:
Այսօր «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև, որին մասնակցում էին նաև մանկավարժներ: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Վարչության պետը փոխանցել է նախարար Ա. Աշոտյանի հրավերն ակցիայի մասնակից մանկավարժներին` հանդիպել և քննարկել ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումների, այլ նաև կրթության ոլորտի հետ կապված այլ խնդիրներ:
Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,5%-ով։
Քաղաքացի Կ. Ռ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մանկավարժներից մեկն էլ հայտարարեց, որ հնարավոր է նաև գործադուլ անեն, քանի որ՝ «ոնց տեսնում ենք՝ միայն գործադուլի շնորհիվ մի բանի կարող ենք հասնել»։ Նրանք որոշեցին իրենց կողմից գրված պահանջագիրը, այնուամենայնիվ, փոխանցել Ա. Աշոտյանին։ Պահանջագիրը ակցիայի մասնակիցները փոխանցեցին ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ԿԳ նախարարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ զգուշացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ չհամարձակվել իրենց սովորության համաձայն այս ակցիայի մասանակիցներից որևէ մեկին ազատել աշխատանքից։
ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որին մասնակցում են նաև մանկավարժները: Նրաք պահանջում են, որպեսզի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվի կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերից 5 տոկոս պարտադիր կուտակային պահումներ անելու որոշումից։
«Մենք պահանջում ենք, որպեսզի վերաքննիչ դատարանը օբյեկտիվ դատաքննություն կատարի և բոլորին տա իրենց արածին համարժեք պատիժ»:
Երկակի ստանդարտներով տարածքների սեփականաշնորհման Օմբուդսմենի հայտարարությանը Երևանի քաղաքապետարանը հակադարձել է ծավալուն, բայց ակնհայտորեն հիմնազուրկ: Չունենալով փաստարկներ՝ Քաղաքապետարանն անհարկի մեջբերումներ է անում օրենքից: Նման խրթին պարզաբանման մեջ ընդհանրապես բացակայում է պարզությունը, ավելին՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել իբր կա որևէ արդարացում ակնհայտ և համատարած խախտումներին:
Վարդան Պետրոսյանն այսօր ժամը 13:00-ի սահմաններում «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արադարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Մեր հարցին՝ ինչո՞վ է պայամանավորված Վ. Պետրոսյանի տեղափոխումը, Գոռ Ղլեչյանը պատախանեց, որ՝ ըստ բժիշկների եզրակացության՝ Վ. Պետրոսյանն այլևս ենթակա է ստացիոնար բուժման:
Վագիֆ Մայիլյանի արտաքին նշաններն են` հասակը մոտ 170սմ, կլորավուն դեմքով, ունի նկատելի ճաղատություն:
Գործով մեղադրող, ք.Ասկերանի թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Հայկ Մկրտչյանը չէր ներկայացել, և դատարան ներկայացվել էր տեղեկանք վերջինիս ստացիոնար բուժման մեջ գտնվելու մասին:
Այս խավարումը հնարավոր կլինի տեսնել Անտարկտիկայից ու Ավստրալիայից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կանխարգելիչ պատվաստումների ընթացքը, հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպման, ՊՆ ենթակայության ներքո առանձին շրջանային հիվանդանոցների վերագործարկման, ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման հեռանկարներին և ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:
«Այն ջրամբարները, որոնք կառավարությունը նախաձեռնել է կառուցել, էական նշանակություն ունեն մեզ համար: Այս առումով մենք հետեւողականորեն ամեն ինչ անելու ենք, որպեսզի առավելագույնս սեղմ ժամկետներում կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել»,-նշեց փոխվարչապետը:
Ապօրինի պահվող զենքը` չարիք. փաստեր և վիճակագրություն:
Նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզի Ավշար համայնքում հանդիպել է գյուղացիների, որոնց այգիները տուժել են մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից:
96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր ընդունել է Սեւանա լճից ջրառի քանակն ավելացնելու մասին նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը՝ հիշեցնելով, որ այս նախագծի դեմ հանդես էին եկել բնապահպանական կազմակերպությունները:
Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:
2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: