Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո Հովիկ Աբրահամյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջել է Հանրապետության հրապարակով:
Անաստաս Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է: Արձանի կաղապարն արդեն հանվել է և վերջնական տեսք ստանալու համար մնում են ձուլման և մյուս աշխատանքները: Արձանի ձուլման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ անձամբ շահագրգիռ չէ այս հարցով, ընդամենը իրեն խնդրել են կարգավորել արձանի ձուլման հետ կապված տեխնիկական հարցերը:
Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված չեն և անհայտ է մնում, թե նրանց երբևէ բնկարանով ապահովելո՞ւ են, թե՞ ոչ:
1981 թ. ծնված Մերուժան Հարությունյանը տանը` ննջասենյակի անկողնում, ձեռքերով խեղդամահ է արել կնոջը` 1983 թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին: Արտաքին զննությամբ Հ. Չիլինգարյանի պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր:
Մայիսի 14-ին, ժամը 09.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Կանազի հոսպիտալի գործով առաջին դատական նիստը: Այն, սակայն, հետաձգվեց, քանի որ առաջին դատական նիստին չէին ներկայացել գործով մեղադրողը, ինչպես նաև 4 ամբաստանյալներից 3-ի պաշտպանները: Դատավոր Արթուր Մկրտչյանն այդ պատճառով որոշեց հետաձգել գործի քննությունը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով հունիսի 3-ին:
Այն կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ շաքարախտը, արտրիտը, երիկամային անբավարարությունը, հիպերտոնիան, սրտի կաթվածն ու ինսուլտը: Սննդային վակուումային փաթեթավորումները վտանգավոր են համարվում հատկապես կաթի, պաղպաղակի, մսամթերքի, կիսաֆաբրիկատների, ձկան և բանջարեղենի համար:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ ավելի քան 41 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով: 2014թ. առաջին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 635 անձնագիր:
Մայիսի 14-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սերյան Հ.-ին:
Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել և կադրերի ռեզերվ են տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննարկման ստորաբաժանումների երկու տասնյակից ավելի ծառայողներ:
Մեկնած օպերատիվ խումբը Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում հայտնաբերել է անձը չպարզված, գազանների կողմից հոշոտված տղամարդու դիակի մնացորդներ:
«Տուն չեմ ուզում գնալ, որ չնայեմ նրանց դեմքին, որովհետեւ արդեն չեմ կարողանում ասել, որ դարձյալ քաղցած են մնալու: Միակ արժեքավոր բանը, որ ունեմ այս մատանին է, որը կրում եմ՝ հիվանդ որդիս է գնել Վերնիսաժից ինձ համար ու տան հեռուստացույցը, բայց ամեն անգամ, երբ ցանկանում եմ դուրս տանել, երեխաները կախվում են թեւերիցս ու խնդրում են, որ գոնե թողնեմ զբաղմունքի միակ միջոցը»,- նշում է տիկին Սարգսյանը:
ՀՀ վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո ընդհատված բնակարանաշինության վերսկսման ժամկետի մասին «Շիրակ կենտրոնը» 2014 թ. փետրվարի 20-ին հրապարակային հարցում էր արել, որին ի պատասխան կառավարությունից մեր ստացած գրությունում նշվում էր, թե «Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի բնակիչները: Անցած տարի սեպտեմբերին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցչի և 12-րդ դասարանացիներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Արկադի Ռուբեկի Պողոսյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով աշակերտների մեղադրանք էր առաջադրվել, իսկ մայիսի 13-ին դատարանը նրանց մեղավոր ճանաչեց՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար և դատապարտեց Մեսրոպին 1 տարվա, մյուսներին՝ 6 ամսվա ազատազրկման:
Մայիսի 14-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղի հյուրանոցային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
«Ա´յ մարդ, քաղաքը թող մնա իր տեղը՝ քաղաք: Մեր ընկերներն են, մեր բարեկամները, մենք ուղղակի ուզում ենք առանձնանանք, մեր գլխի ճարը տեսնենք»:
«Խիստ ցավալի այս դեպքի հետ կապված բոլոր քննարկումները, ձեռնարկված միջոցառումները լինելու են թափանցիկ` չխոչընդոտելով իրավապահ մարմինների աշխատանքը, և մասնագիտական, կազմակերպչական, կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Սակայն միջոցներ կձեռնարկվեն միայն հանձնաժողովի, դատաբժշկական և քննչական մարմինների վերջնական եզրակացությունից ու որոշումներից հետո»,-շեշտեց նախարար Մուրադյանը։
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով խուլիգանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչված, դատարանի դահլիճից կալանքի վերցված 17-ամյա երեք դպրոցականների հարազատներն ու դասընկերն այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ էին: Դպրոցականներից մեկի մայրը նշեց, որ եկել են կառավարություն՝ արդարության պահանջով:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյովա Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ Մերուժան Հարությունյանը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանության բաժին: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից:
Նման բաները, սովորաբար, կապվում են հանրության կրոնական պատկերացումների հետ: Բանն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին չունի այս իրողության բացատրությունը և մայիսին պսակ չանելու որևէ պատճառ չի տեսնում: Սրա պատճառը մեր կրոնի մեջ չէ:
Հարավային Կովկասի մահմեդական թաթերի զգալի մասը 19-րդ դարի վերջերից սկսած՝ քաղաքական հանգամանքներով պայմանավորված ենթարկվել է էթնիկ ուծացման կամ թյուրքացման՝ գործընթաց, որը արհեստականորեն շարունակվում է նաև մեր օրերում:
Մայիսի 14-ին, ժամը 20.55-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.48-ին Վրաստանի Հանրապետության Մարնեուլի շրջանի Շուլավեր գյուղում՝ Դեբեդա գետում, հայտնաբերվել է ՀՀ-ում անհայտ կորած ՀՀ քաղաքացի Բագրատաշենի բնակչուհի` 1946 թ. ծնված Էլմիրա Ռաֆիկի Մելքումյանի դին:
Սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը պատմել է, որ այս ընթացքում շարունակում են իրեն պատկանող գրավադրված գույքը վաճառել, իսկ գնորդները ՀՀ պաշտոնյաներն ու օլիգարխներն են:
«Մի քիչ էլ կարող է սպասեն հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները, հետո, եթե որևէ բան չլինի, բնականաբար դատարան պետք է բողոքարկվի քննչական բաժնի պետի, քննչական խմբի, կամ՝ եթե մեկ քննիչ է, քննիչի անգործությունը: Ուրիշ ճանապարհ չկա
Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ը ալկոհոլ չի օգտագործում։
Կողոպուտ խանութում. տեսախցիկները արձանագրել էին կատարվածը:
Պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:
Վրաստանի Հանրապետության Մարնեուլի շրջանի Շուլավեր գյուղում՝ Դեբեդա գետում, հայտնաբերվել է ՀՀ-ում անհայտ կորած ՀՀ քաղաքացի Բագրատաշենի բնակչուհի` 1946 թ. ծնված Էլմիրա Ռաֆիկի Մելքումյանի դին