«Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց աշակերտի մայրը, մի քանի շաբաթ առաջ, 6-րդ դասարանի ռուսերենի ուսուցչուհին ոտքով հարվածել է իր երեխային. «Ռուսերենի ուսուցիչ տիկին Էդուարդովնան, երեխայի ոտքը մի քիչ իր նստատեղից այն կողմ է եղել, քացով հարվածել է ծնկից ներքև, թե՝ ոտքդ քաշի սեղանի մեջ»:
Շիրակի մարզի Նահապետավան համայնքում հայտնաբերված հոշոտված տղամարդու ինքնությունն առայժմ պարզված չէ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014թ. մայիսի 14-ի հրամանագրով՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Վանուշ Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ջերմուկի բաժին կամ զանգահարել 0287-2-14-42, 010-59-06-38 հեռախոսահամարներով:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզի Նահապետավան գյուղում հայտնաբերված հոշոտված տղամարդու մահվան փաստով:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 34AO003 պետհամարանիշի և «ՎԱԶ-21014» մակնիշի 34DP645 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ 1977թ. ծնված Հ. Բ. ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Ինչպես հայտնի է դարձել «ПраймКрайм» գործակալությանը,ՌԴ քրեական հետախուզության աշխատակիցները մայիսի 7-ին Սոլնեչնոգորսկի շրջանում ձերբակալել են 53-ամյա «օրենքով գող» Թամազ Գոգոլաձեին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Չերմեն։
Նա Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝ Բեռլինի պետական նվագախմբի այսօր երեկոյան կայանալիք համերգի կապակցությամբ:
Տնօրենի աշխատասենյակի չհրկիզվող պահարանը գրկած հանել էին դուրս և փականը դաշտում կոտրել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մայիսի 12-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին և 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Ես կուզեի իմանալ՝ այդ քննիչը, դատախազն ու դատավորը… եթե ես գնամ՝ ասեմ, որ կաշառք են վերցրել, մի ամիս նստեցնե՞նք այդ դատավորին, քննիչին, մինչև պարզի, որ ես սո՞ւտ եմ ասել, կամ, որ իմ միակ ցուցմունքը բավարար չէ՞: Ինչպե՞ս եք գնահատում: Ինչպե՞ս կգնահատեն այդ նույն դատավորները, քննիչները, այդ օրենքի նախագիծը մշակողները: Չէ՞ որ գոյություն ունի այդ ինստիտուտը՝ ցուցմունքներ կորզելը, հատկապես նախաքննության սկզբնական փուլերում: Բայց մենք այս երկրում ենք ապրում, գիտենք, որ դա կա և համատարած բնույթ է կրում: Չեմ խոսում այն մասին, որ քննիչներն այսօր բացարձակապես որակ չունեն: Խոսքը վերաբերում է քննիչների 90 տոկոսին:
Մայիսի 13-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածում տեղի է ունեցել քարաթափում. ինչից ճանապարհը դարձել է մասամբ անանցանելի: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Արտակարգ իրավիճակների նախարարություն
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ` 1985 թ. ծնված Սերգո Մ.-ն և 1988 թ. ծնված, նախկինում դատված Գոռ Հ.-ն խոստովանել են, որ Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի խոհանոցի պատուհանը բացելով` գողացել են ջեռուցման կաթսա:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ արյունալի միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արա Բուդաղյանի թիմը Գորիսի քաղաքապետի հունիսի 8-ի ընտրություններում կպայքարի նախկին մարզպետի թիմի դեմ։
Մայիսի 2-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի արագաչափ սարքը վնասելու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողի ծանոթը 1988 թ. ծնված Արման Մ.-ն է:
«Դայվու-Նեքսիա GL»-ի վարորդը` 1977 թ. ծնված Գրիգոր Աբելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
Իմ մազերը քաշեցին, բռնի ուժով շպրտեցին ավտոմեքենայի մեջ, եւս երկու հոգու ծեծել են, որոնցից Գեւորգ Սաֆարյանը այս պահին հիվանդանոցում է եւ լուրջ սալջարդ ունի։ Իմ նկատմամբ էլ են ուժ կիրառել, երկու կողմից նստել էին վրաս։ Արմունկով սեղմում էին կոկորդս, անբարո բառեր էին ասում:
Մայիսի 14-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` ինտենսիվ, 15-18-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Գնահատման և թեստավորման կենտրոնն արդեն հրապարակել է միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների:
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում Հայկ Կալեյանի ինքնասպանության գործով կայացած դատական նիստի ժամանակ հարցաքննվող վկա Արման Բոզոյանը հայտնել էր, որ ինքը ու նույն գործով վկաներ Գեղամ Սիրադեղյանը, Սարգիս Ավալյանը, Դերենիկ Սանամօղյանը 10 օրից ավել գտնվել են Ռազմական ոստիկանությունում, ենթարկվել են ծեծի, բռնության և նրանց ստիպել են, որպեսզի նրանք իրենց ցուցմունքներում գրեն այն, ինչ քննիչը կասի: Նույն դատական նիստի ժամանակ մեկ այլ վկա՝ Գևորգ Ղազարյանը հայտնել է, որ իրեն ոստիկանության Մարտունու բաժնից տարել են Ստեփանակերտ, որտեղ սևազգեստ անձանց կողմից ենթարկվել է ծեծի և բռնության, նրան նույնպես ստիպել են գրել այն ցուցմունքները, որոնք կթելադրի քննիչը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գևորգ Սաֆարյանը գտնվում է Երևանի երկրորդ հիվանդանոցում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ), և այս պահին նրան բուժօգնություն են ցուցաբերում:
«Երբ ահազանգել են, և բժիշկը գնացել է հիվանդի մոտ, հիվանդը քնած տեղում մահացած է եղել սուր կորոնար անբավարարությունից, իրականացվել են շտապօգնության, վերակենդանացման միջոցառումներ, հետո երբ ֆիքսվել է մահը, զանգահարվել է շտապօգնություն, շտապօգնությունը եկել է, ֆիքսել, որ հիվանդը մահացած է, տեղյակ է պահվել ոստիկիանությանը: Այսնիքն՝ մենք՝ կենտրոնն է ոստիկանությանը տեղյակ պահել, ոչ թե նամակով պետք է տեղյակ պահվի դրա մասին: Եկել են համապատասխան ծառայության մասնագետները, որոնք սահմանված կարգով դիակը նկարել են: Երևի այդ ժամանակ հիվանդի հարազատը, որը ներկա է եղել, ընդ որում, ոչ սթափ վիճակում է եղել, ինքը կարող է չի պատկերացրել՝ ինչն են նկարում, ինչը չեն նկարում»:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Երևանի 20 հիմնական դպրոցների 8-9-րդ դասարանների 120 աշակերտների մասնակցությամբ ապրիլի 17-ից մայիսի 13-ը անցկացվել է «Սովորիր օգտվել զենքից» մրցույթ, որի ամփոփիչ փուլը և հաղթող աշակերտներին պատվոգրերի հանձնման արարողությունը կայացել է Հայաստանի «Դինամո» մարզա-հասարակական կազմակերպության մարզադահլիճում։ Մրցույթն անցկացվել է «Ճանաչիր զենքը, պաշտպանիր հայրենիքդ» խորագրով։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից […]
Մայիսի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Ապարանի բաժնում 1991 թ. ծնված Միհրան Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Քուչակ գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի են ենթարկել:
Այսօր Երևանում հայ-ֆրանսիական գործարարների համաժողովի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջին անգամ ներկայացրեց իր 2 նոր նախագծերը՝ Երևանում ֆրանսիական հրապարակի վերակառուցման և Ախթալայում ֆրանսիական թաղամասի կառուցման վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գևորգ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այսօր Մաշտոցի պուրակից ՀՀ ոստիկանության կողմից բերման ենթարկելու ժամանակ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնություն, որի պատճառով կտրուկ վատացել է վերջինիս առողջական վիճակը և կանչվել է շտապ բուժօգնություն: