Բաժիններ՝

Լիտվան 30 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու նպատակով

Լիտվան 30 միլիոն եվրո կհատկացնի ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի նախաձեռնությանը՝ աջակցելու Ուկրաինայի PURL նախագծին («Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ»): Այս մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ի լրումն 2025 թվականին արդեն պլանավորված աջակցությանն Ուկրաինային, Լիտվան այս տարի մինչև 30 միլիոն եվրո կհատկացնի PURL նախագծին՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից մշակված նախաձեռնությանը՝ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայի մատակարարումները ֆինանսավորելու նպատակով», – հաղորդագրությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Հաջորդ տարի Լիտվան նաև պլանավորում է 30 միլիոն եվրո հատկացնել Patriot նախաձեռնության համար», – հավելել են գերատեսչությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930