Բաժիններ՝

«Մեր հերոս հայորդիների աջակցությանն ուղղված ծրագրերը շարունակական են լինելու և անժամկետ». Գագիկ Ծառուկյանը Ռոյ Բեյքերի հետ այցելել է «Օլիմպավան»

Գագիկ Ծառուկյանը Քիքբոքսինգի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ռոյ Բեյքերի հետ այցելել է «Օլիմպավան»՝ ներկայացնելու մեր մարզիկների համար ստեղծված ժամանակակից պայմանները։

«Հյուրն իր բարձր գնահատականը տվեց տեսածին՝ առանձնահատուկ ընդգծելով նման սպորտային միջավայրի կարևորությունը՝ թե՛ մարզումների, և թե՛ երիտասարդների դաստիարակության համար։

Օրվա գլխավոր իրադարձությունը Դավթաշենում Քիքբոքսինգի նորաբաց մարզադահլիճի բացումն էր։ Մարզահամալիրը հիմնովին վերանորոգվել է մեր ընտանիքի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ որպես ներդրում Հայաստանի սպորտային ապագայի մեջ։

Մենք համոզված ենք, որ հետևողական, պատասխանատու և նվիրված աշխատանքը անխուսափելիորեն բերում է շոշափելի արդյունքների։

Մեր հերոս հայորդիների աջակցությանն ուղղված ծրագրերը շարունակական են լինելու և անժամկետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Գագիկ Ծառուկյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930