Բաժիններ՝

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 200 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է գրեթե 200-ի, չորեքշաբթի օրը հայտարարել է Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Բրունո Ռետայլոն, գրում է РИА Новости-ն:

Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում ցուցարարները փակում են ճանապարհները։ Ռենում ցուցարարները այրել են ավտոբուս, իսկ Թուլուզի մոտակայքում՝ վնասել երկաթուղային գծի մալուխները։ Բողոքի մի շարք ցույցեր վերաճել են ոստիկանության հետ բախումների։

«Մինչ այժմ մոտ 200 ձերբակալություն է իրականացվել»,- ասել է նախարարը BFMTV-ի կողմից հեռարձակված մամուլի ասուլիսում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930