
Հայտնի է Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերի պատճառը

Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր «Ամեն ինչ կարգելափակենք» կարգախոսով: Ակցիայի շրջանակներում բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում իշխանությունների կողմից առաջարկվող կոշտ խնայողությունների քաղաքականությանը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցուցարարները փակում են ճանապարհները, ինչի արդյունքում բողոքի ցույցերը վերածվում են ոստիկանության հետ բախումների:
Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, երկրի հյուսիսում գտնվող Լիլ քաղաքում գլխավոր օղակաձև ճանապարհը փակվել է: Ոստիկանության միջամտությունից հետո երթևեկությունը վերականգնվել է, հաղորդում է Voix du Nord թերթը: Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Բրեստում ծաղրածուների հագուստով ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել շրջանաձև խաչմերուկի մոտ: Ռենում շրջանաձև ճանապարհին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, այն բանից հետո, երբ ցուցարարները հրդեհել են ավտոբուս և արգելափակել երթևեկությունը: