Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումից շուրջ 10 տարի է անցել, սակայն շատերը դեռ տեղյակ չեն՝ որ դեպքերում դիմել Մարդու իրավունքների պաշտպանին կամ որտեղ է նրա գրասենյակը: Միևնույն ժամանակ, մարդիկ երբեմն հեռավոր վայրերից գալիս են Օմբուդսմենի գրասենյակ և հիասթափությամբ պարզում, որ օրենքն արգելում է Օմբուդսմենին միջամտել տվյալ տեսակի գործերին:
«Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկայից» 168.am-ին հայտնեցին, որ Ալվինա Բադալյանը հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ վիրավորված մյուս անձինք դեռևս հիվանդասենյակում են, նրանց վիճակը նորմալ է:
«Ես կողքին եմ եղել, նույնիսկ լսել եմ երեխայի սրտի բաբախը, ամեն բան ասում էին՝ լավ է, բայց կինս իրեն լավ չէր զգում, անդադար ասում էր, որ վատանում է, բայց իրենք գալիս, նայում էին ասում էին՝ ամեն ինչ նորմալ է»:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 98.1 հազար տոննա հաց, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է 0.3 տոկոսով»:
Հունիսի 3-ին, ժամը 09.45-ին ՀՀ ՊՆ թիվ N զ/մ-ի սակրավորները Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի մոտակա դաշտում հայտնաբերված MB-69 (81 մմ) հակադիվերսիոն արկը վնասազերծել են:
Պարզվում է՝ Օշականցի Գեւորիկի ծեծը տեսանկարահանվել է եւ գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա են այդ վիդեոկադրերը։ Իսկ դա նշանակում է, որ Գեւորգ Մելիքյանը իր՝ «օրենքով գողի» տիտղոսը պահելու համար պետք է հրապարակավ գոնե ապտակի Երրորդմասցի Լյովիկին։
Հունիսի 3-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նախնական տվյալներով հայտնաբերվածը ականանետի արկ է, որը կվնասազերծվի հունիսի 3-ին ՊՆ սակրավորների կողմից:
Երևանի մի քանի դպրոցների ուսուցիչներ փաստել են, որ կուտակային վճարներից հրաժարվելու մասին իրենց ներկայացրած դիմումները տնօրենները հաշվի չեն առնում: Ավելին, տնօրենները նրանց սպառնացել են, որ աշխատանքից կհեռացվեն:
Ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման՝ ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ 2013 թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի քաղաքի Գր. Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկում, միմյանց են բախվել Արամ Հովհաննիսյանի կողմից վարած «Ռենո» և Էդուարդ Տոնոյանի կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ու վերջինիս երկու ուղևորները և «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Շուշան Պետրոսյանը ստացել են մարմնական վնասվածքներ։
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը այն քիչ մարդկանցից է, որը համոզված է, որ Ա. Միկոյանի արձանը պետք է տեղադրվի: Մեզ հետ զրույցում քանդակագործը պատմեց, որ տարիներ առաջ Մոսկվայում ինքը պետք է պատրաստեր Ա. Միկոյանի արձանը. «Երբ Մարզահամերգային համալիրի շենքը արդեն վերջացնում էինք (մնացել էր 2-3 ամսվա աշխատանք), այն ժամանակվա իդեալոգիայի կենտրոնի ղեկավար Կառլենը Դալլաքյանն ինձ ասաց, որ ես ու ճարտարապետ Արթուր Թարխանյանը գնանք Մոսկվա՝ Միկոյանի կիսանդրին պատրաստելու: Ես ասացի. «Խնդրում եմ՝ ժամանակ տվեք միչև համալիրը վերջացնենք, նոր գնանք»: Ասացի՝ «դուք զանգահարեք Մոսկվա, ասեք, որ մենք կգանք»:
Մայիսի 31-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 1990 թ. ծնված Իրինա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Տ.-ին:
Չակերտավոր գործարարները կփորձեն ազգաբնակչության հաշվին (ալյուրի օրինակն ունենք), ապրանքները թանկացնելու հաշվին հարկերի մուտքերն ավելացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը շատ դիպուկ ասել է, որ խոսքը գնում է ստվերային տնտեսության մասին, այլ ոչ թե գների բարձրացման: Շատ կարևոր է, որ կառավարությունը հետևողական լինի, որ այդ հարկային մուտքերը չլինեն գների բարձրացման հաշվին, և, իրոք, հարկային դաշտում պետք է բարվոք վիճակ ստեղծվի: Վարչապետը հստակ ասել է, որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք խուսափում են հարկային դաշտից, պետք է նրանց բերել հարկային դաշտ:
armlur.am-ը բացառիկ տեսանյութ է տարածել, որում պարզ երևում է, թե ինչ հետևանքներ է թողել մայիսի 17-ին Վրաստան-Ռուսաստան սահմանակետի մոտ գտնվող լեռնային գոտում տեղի ունեցած փլուզումը:
«Ամեն դեպքում մեր հայերից է ու ի՞նչ տարբերություն, թե կոնկրետ ինչ ծրագրեր է ունեցել մեր իմացությունից դուրս», «Վայ, մեր տուալետում դրեք, ի սեր Աստծո», «Արձանը, որպես այդպիսին, որևէ ժողովրդի կյանքում տվյալ մարդու նկատմամբ վերաբերմունքի դրսևորում է: Ես չեմ կարծում, որ Միկոյանն այն անձնավորությունն է, որի արձանը պետք է դնեն»…
Վթարի հետևանքով ուղևորներ, վարորդի համագյուղացիներ 59-ամյա Ռոզա Սիմոնյանը, 73-ամյա Հասմիկ Պողոսյանը և 66-ամյա Լիդա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Տաշիրում տեղացել է հորդառատ անձրև, որի քանակությունը 1 ժամում կազմել է 47 մմ, ինչի հետևանքով Տաշիր գետը վարարել է և դուրս եկել ափերից. կան ջրածածկումներ և հեղեղումներ:
Օրերս ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտից ոստիկանության Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ 1984 թ. ծնված Տարոն Ս.-ն «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան վարել է կեղծ պետհամարանիշերով:
Շինարարների փողոց 229 տարածքում գտնվող նախկին 11-րդ դպրոցի մասնաշենքը 2005 թ-ին հատկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Վերահսկողության մարմինը կոչվում է Տնտեական մրցակցության պետական հանձնաժողով: Բացի այդ՝ մեր նախագահն ունի իր վերահսկողության ծառայությունը, վարչապետը նույնպես ունի, բայց ամնաբարձրը հասարակական վերահսկողությունն է: Մենք բազմաթիվ անգամ առաջարկ ենք արել այդ մախինացիաների շղթան պատժելու ձևի մասին:
Մայիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մեղրի-Կապան այլընտրանքային «Մ-17» ճանապարհի 82-րդ կմ-ին «ԿամԱԶ-53212» մակնիշի բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից ասել են, որ 58-ամյա Լյովա Բուլղադարյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա անգիտակից վիճակում է, ստացել է ծանր գանգուղեղեային տրավմա, գլխի եւ դեմքի շրջանում ունի պատռված վերքեր։
Գյումրիում բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր կիսաքանդ վիճակում են. դրանք հիմնականում ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ապահովման Գյումրու տարածքային բաժանմունքի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են Գյումրիի սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Էդուարդ Վարժապետյանը եւ աշխատակիցներ Ռուբեն Մնացականյանը, Արթուր Աբրահամյանը եւ Կիմա Փիլոյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացած մի քաղաքացի: Իսկ shamshyan.com-ի փոխանցմամբ այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է: Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է:
Ձմռանը սառչելու, ամռանն էլ՝ խցանվելու պատճառով իրենց դարն ապրած խողովակները պայթում են՝ տհաճ իրավիճակ ստեղծելով թե երթևեկող մեքենաների թե առավելևս՝ հետիոտնի համար:
Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 190 տրանսպորտային միջոց:
Որքանո՞վ ենք մենք իրականում քրիստոնեա՝ ըստ էության: Որքանո՞վ է մեր հավատը բովանդակությամբ, և ոչ թե ձևով քրիստոնեական: Որքանո՞վ է Հայ առաքելական եկեղեցին կատարում իր առաքելությունները: Որքանո՞վ է եկեղեցին հավատացյալներինը, և՝ հակառակը: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: