Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տալիս այն մասին, որ մայիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյներ Խ.-ն և Գոռ Հ.-ն ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ: Մայիսի 27-ին Արթուր Հ.-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և տվել բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս