Հունվարի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Եվգենիա Խ.-ի բնակարանից 470.000 դրամ և HP տեսակի դյուրակիր համակարգիչ գողանալու մասին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 1-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը:
Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:
Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Այո, այսօր ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Մեհրաբի հատվածում կրկին փորձել է դիվերսիա իրականացնել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ նշելով, որ փորձը, սակայն, խափանվել է:
Այսօր ՀԾԿՀ շենքի մոտ ՀՀ քաղաքացիների բողոքին էր միացել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` իր փոքր երեխայի ձեռքը բռնած: Yerkir.am-ի այն հարցին` չե՞ք վախենում, որ հրմշտոցի մեջ կտուժի երեխան, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է. «Ոչ, չեմ վախենում, երեխայի հետ եմ եկել, որ, ընդհակառակը, ոստիկանները չհրմշտեն»:
«Այն կարող ենք անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման որոշումը բժշկական աշխարհում հեշտ չէ կայացվում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ հետ կկիսվի իր փորձով, խորհուրդներով ու մտորումներով»:
Քիչ առաջ Տավուշի մարզում ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողություններ են իրականացվել: Բարեբախտաբար, մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանն արդեն 3-րդ անգամ ցուցմունք է տալիս։
2014թ. հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 3-ից:
Պառավաքարի գյուղապետ Ռոման Մարգարյանը նշել է, որ վերջին կրակոցը հնչել է այսօր 13։30-ի սահմաններում՝ «հիմնական կրակոցները լինում են օրվա ընթացքում՝ աշխատանքի ժամերին․ կրակում են դաշտերի, այգիների վրա»։
«Այսքան ոստիկանություն Երևանում կուտակելու փոխարեն՝ այդ ձրիակերներին ուղարկեք սահման, Տավուշի մարզ, թող այնտեղ թուրքի գնդակների տակ ցուցադրեն իրենց քաջագործությունները: Համ էլ՝ Վովա Գասպարյանին տվեք պատմական հնարավորություն իրեն լիրաժեք զորավար երևակայելու…»:
Դեռ երիտասարդ տարիներից որդեգրելով զինվորականի ճակատագիրը, Ձեր առաքելությունը շարունակեցիք ու ամրագրեցիք Արցախը թշնամուց ազատագրելու օրհասական պահերին, անցաք պատերազմի քառուղիներով ու միջազգային դիվանագիտական ճանապարհներով: Ձեր հմուտ ու շրջահայաց մտքի զորությամբ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում պաշտպանեցիք խաղաղության իշխանությունը` անխոցելի ու կայուն պահելով ամենօրյա կրակահերթերի ու դիվերսիաների վտանգի տակ գտնվող հայրենի սահմանները:
Հարցին, թե ոստիկաններն ինքնագլո՞ւխ էին այդպիսի բիրտ վերաբերմունք ցուցաբերում սոցիալական պայմանների դեմ բողոքողների նկատմամբ, ոստիկանապետը պատասխանեց. «Ոստիկանությունը բիրտ ուժ չի կիրառել, ոստիկանությունը, ըստ այն ուսումնասիրությունների, այն ինչ գիտեմ, գործել է ադեկվատ, և եթե համոզման սկզբունքը չեն հասկանում, ուրեմն աշխատում է պարտադրման սկզբունքը։ Պարտադրումն իր մեջ պարունակում է, ենթադրում է ուժի կիրառում»։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով հուլիսի 1-ին Տաթևիկ Խաչատրյանը նշանակվել է Պաշտպանի տեղակալ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով:
Մարինա Պողոսյանը ներկայացրեց մի դեպք, երբ վերջերս իրենց դիմել էին Երևան քաղաքից Հասմիկ Հարությունյանը և Շիրակի մարզից Ռուզաննա Ադանալյանը: Նրանք երկուսն էլ պատմել են վաշխառության մասին աղաղակող դեպքերի մասին: Մարինա Պողոսյանի խոսքով` իրենց զանգահարել են «Կենտրոն» հեռուստաընկերությունից և հայտնել, որ «Քո սխալը» հաղորդման շրջանակում ցանկանում են շարունակել վաշխառության մասին այդ գործերը և հրապարակել եթերում:
Սնկի իրացումն իրականացվում է հատուկ պայմաններում, և դրսում` արևի տակ, վաճառվող սունկը կարող է առողջական խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ: Այս սննդատեսակը պետք է վաճառվի անվտանգությունը հավաստող փաստաթղթով:
Վերջին ամիսներին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ավելի քան 5 գյուղերի ուղղությամբ չեն դադարում դիպուկահարների կրակահերթերը: Այս պահին Այգեպար գյուղի դիրքը ամենավտանգավորն է: Սա Այգեպարի մանկապարտեզն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս երեխաների կյանքը ամեն վայրկյան վտանգված է: «Այո» հիմնադրամն Այգեպարում պաշտպանիչ պատի կառուցման դրամահավաք է նախաձեռնել: Չդադարող կրակոցների պայմաններում ամեն վայրկյանը որոշիչ է: Ձեր հանգանակությունը հետևյալ հաշվեհամարներին կարող է կյանքեր փրկել:
Բոլորովին վերջերս նրանք տոնում էին իրենց բանակի օրը, ինչով էլ մենք պայմանավորում ենք ադրբեջանցի դիպուկահարների, նույնիսկ նռնակաձիգների գործունեության աշխուժացումը:
Հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո:
Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտի վիրահատության է ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Վիրահատությունը տեւել է մեկ ժամից ավելի։ Ա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, անտեսելով հանրության և քաղաքական ուժերի կոչերը՝ հետաձգել էլեկտրաէներգիայի սակագնի քվեարկությունը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հոսանքի թանկացման հարցը դրեց քվեարկության և այն ընդունվեց միաձայն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ինքնիրավչության մեջ մեղադրվող երկու զինծառայողների գործով դատական նիստը: Դատական նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ Դատախազության օրվա հետ կապված դատարան չէր ներկայացել գործով մեղադրողը: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 8-ին:
Շենքի դիմաց հավաքված ակտիվիստներին այս մասին տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա ասաց, որ հանձնաժողովի բոլոր 5 անդամները, չբերելով ոչ մի հակափաստարկ, կողմ են քվեարկել։
Հուլիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ:
«Չգիտեմ ում եք կանչել ընդհանրապես, իսկ մեզ մերժում եք, ասելով, թե ՀԿ-ներին եք կանչել: ՀԿ-ները չեն տալու իմ փոխարեն էդ 4 դրամը: Ես չեմ տալու էդ 4 դրամը: Ես՝ ուսանողս, հաշմանդամ մայր ու քույր պահողս, չեմ վճարելու էդ 4 դրամը»
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում ակտիվիստն ասաց, որ ինքը նիստերի դահլիճում հաշվել է 12 նստատեղ։ Օսիպյանի դիտարկումը՝ թե նոր ասում էիք, որ 50 տեղ կա, վրդովեցրեց Շուշանյանին, ով պատասխանեց՝ 50 հոգու տեղ կա և 12 նստատեղ։
Ակտիվիստները սկզբում ընդդիմացան և ասացին, որ նրանք 10 հոգուց պակաս չեն բարձրանան իստերի դահլիճ։ Սակայն ի վերջո որոշեցին, որ երկու ներկայացուցիչ կուղարկեն ՀԾԿՀ նիստերի դահլիճ։
«Քառյակի 12 կետերից մեկով պահանջ կա, որ մինչ պարզաբանումներ ստանալը խնդրել էինք չքննարկել այս հարցը: Ինչո՞ւ եք շտապում: Բոլոր խորհրդարանական ուժերը, այդ թվում ՀՀԿ-ն, հասարակությունը պարզաբանումների կարիք ունեն, ինչո՞ւ է այս հրատապությունը»,- ասաց Ա. Մանուկյանը՝ նշելով, որ օրինակ Որոտանի համալիրի դեբիտորական պարտքը բացվածքի կարիք ունի: