Գյումրիում «մարիխուանա» պահելու կասկածանքով քաղաքացուն բերման են ենթարկել
Մարտի 25-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Գործարանային փողոցի 2-րդ հանրակացարանի մոտից, թմրամիջոց պատրաստելու, պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Դավիթ Շ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է չորացված, մանրեցված կանաչավուն զանգված:
Դավիթ Շ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «մարիխուանա» խոտաբույս է, որը հավաքել է Մայիսյան գյուղի տարածքից` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն