Բաժիններ՝

Երևանի Հաղթանակ թաղամասում ավտոմեքենան բախվել է գազատարին

Մարտի 25-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի սկզբնամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 22 տան մոտակայքում «Օպել Աստրա» մակնիշի 1603GT պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի գազատար խողովակին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և ամրացրել գազատար խողովակը:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031