Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մարտի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 29-31-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում` ինտենսիվ:
Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 30-ի ցերեկը կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Երևանի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.40C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.80C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն