Գերմանիայում բնակվող շատ հայեր ընտանիքներում գրական հայերենի և լեզվապահպանման խնդիրը համարելով շատ սուր` բոյկոտում են հայկական հեռուստաալիքները: Որպեսզի նոր սերունդը չյուրացնի հայկական հեռուստաալիքներով քարոզվող փողոցային ժարգոնը` շատ հայ ընտանիքներ արբանյակային հեռարձակումը համարում են վտանգավոր: Մեզ հետ զրույցում տեղի հայերն իրենց մտահոգությունը հայտնելով հեռուստաալիքների անորակ արտադրանքի վերաբերյալ` կոչ են անում պետական մակարդակով ուշադրություն հրավիրել եթերից հնչող «աղբին»:
Նույն օրը, ժամը 04.30-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերջիններս տեղափոխվել են բուժօգնության:
Հունիսի 27-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում ավտոմեքենա է ընկել տան տանիքին և այրվել:
Ժամը 19.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.25-ից մինչև 19.40-ը Արագածոտնի մարզի Արագած և Արտաշավան գյուղերում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի ցանքատարածքները և բանջարաբոստանային կուլտուրաները:
Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հունիսի 12-ին կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ուրախ է, որ ՀՔԾ-ում ոստիկանների դեմ գործ է հարուցվել։ «Հայաստանում նախադեպ չկա, որ ոստիկանը տույժի ենթարկվի, բայց կարծում եմ, որ ճիշտ է»:
Հունիսի 27-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի և Մասիսի բաժինների ծառայողները Ներքին Չարբախի Արարատյան փողոցի 157/Ա հողատարածքում գտնվող բազկաթոռի վրայից հայտնաբերել և առգրավել են առանց գործարանային համարի 5,6 մմ տրամաչափի ատրճանակ:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ իր տան անդամներն արդեն 4-րդ օրն է տանից դուրս գալիս ստիպված անցնում են գոմաղբի վրայով։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է ակտիվիստը։
Բնակարանագողը գրքի միջից 12.000 դոլար էր գողացել: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Հունիսի 28-ին, ժամը 19.00-ից ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Արագածոտնի մարզում սկսել են իրականացնել կրակոցներ:
Հունիսի 28-ի գիշերը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հունիսի 27-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Մենք մի քիչ տարօրինակ ժողովուրդ ենք, ամեն անգամ ակ ենք հորինում: Աշխարհում, երբ առևտրային մոլերը սկսեցին զարգանալ, դա մոտավորապես 50- ական թվականներին էր, կյանքը ցույց տվեց, որ երբ ընդհանրապես հարեւանությամբ բնակելի շենք չկա, ապա այդ տարածքները գիշերային ժամերին դառնում են ամայի: Բայց խոսքը ինչի մասին է: Այնտեղ, որտեղ ես մանսարդային հարկեր ունեմ, օգտագործելով, օրինակ, Մյունխենի փորձը, դրանք կարող են վերածվել ռեստորանների, կամ բացօթյա բնակելի տարածքներ լինեն, այսպես ասած` ապարտամենտներ լինեն, որտեղ մարդու ներկայությունը կլինի տարին 12 ամիս:
Ասելով, թե սատանա է մտել տուն` դանակի 2 հարված էր հասցրել հարևանի թիկունքին:
Հունիսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում մասնակցել է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության համաժողովին: Համաժողովին մասնակցել են Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, պաշտպանության նախարարը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների պաշտպանության նախարարներ, Եվրամիության, միջազգային տարբեր կազմակերպությունների ու գործընկեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ: ՀՀ ՊՆ պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վ. Աֆյանը:
Նոր-Արեշի 15-րդ փողոցի վերջնամասում` Արտաշատի ոռոգման ջրատարում, հայտնաբերվել է միջին տարիքի կնոջ դի:
Հանդիպմանը քննարկվեցին ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին 2014թ. զեկույցում արտացոլված՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը վերաբերող առաջարկությունների իրականացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ զեկույցն առաջիկայում կքննարկվի Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբում՝ առաջարկությունների իրականացման միջոցառումների ծրագիր մշակելու համար: Օրենսդրական լուծումների անհրաժեշտության դեպքում նաեւ համապատասխան առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը:
Գիշերը` ժամը 22-ից հետո հակառակորդն անկանոն գնդակոծել է սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Բարեկամավան գյուղերը: ԳԱԼԱ-ն զրուցել է Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանի հետ, ով տեղեկացրել է, որ կրակահերթն իրենց գյուղում առավել ակտիվ է եղել ժամը մեկից մինչև ժամը 7-ը, սակայն բարեբախտաբար մարդկային զոհեր ու վնասվածքներ այս անգամ չի եղել: «Եթե նախորդ դեպքերի հետ համեմատենք՝ մի փոքր ակտիվ է եղել, վերջին երկու տարիների ընթացքում այսպիսի ակտիվություն սահմանին չէր եղել հակառակորդի կողմից, չնայած մերոնք էլ համարժեք պատասխան են տվել»,- ասաց Գագիկ Աբազյանը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:
Հակառակորդը կրակահերթ է բացել Տավուշի մարզի Չորաթան գյուղի ուղղությամբ. գյուղացիներից մեկի կյանքը հրաշքով է փրկվել, սակայն երկու մեքենա տուժել է մոտ 2 ժամ տևած կրակահերթից:
Պարզվում է՝ նրան ազատելու հիմնական պատճառը քաղաքական է: Նա մարտի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «գործուն աջակցություն» է ցույց տվել ԲՀԿ-ական թեկնածուին. կեղծ գրանցումների շնորհիվ այս շրջանի Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ականին հաղթել է ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը: Բանն այն է, որ Թադևոսյանը Հովտաշենի ԲՀԿ-ական գյուղապետ Հովիկ Թադևոսյանի խնամին է:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Տարոն Մարգարյանը ոչ միայն չի արձագանքել Դավիթ Հարությունյանի «կանչին»` չի գնացել կառավարություն, ինչպես գրել է մամուլը, այլև նախօրեին չի մասնակցել կառավարության նիստին, որի ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել ոստիկանապետին:
«Ընդդիմությունը բավականին լավ այդ ուղղությամբ աշխատում է, այդ գործը կթողնենք ընդդիմության վրա, որովհետև նրանք շատ տրամադիր են այս ամեն ինչը մինչև վերջ պարզելու:
«Մանկությանս տարիներին ծնողներս ընկեր ունեին, որը չափազանց բացասաբար էր տրամադրված խորհրդային իշխանության հանդեպ (հայրը ստալինյան բռնաճնշումների զոհ էր), եւ նրա այդ զգացմունքներն արտահայտվում էին նախեւառաջ սպորտային իր նախասիրություններում,- գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով,- Մասնավորապես, ֆուտբոլի եւ հոկեյի միջազգային խաղերում ողջ կրքով երկրպագում էր խորհրդային հավաքականի, իր ասած` ռուսների դեմ հանդես եկող ցանկացած թիմի»:
Հունիսի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Իջևան քաղաքի բնակիչ Գ.-ն և հայտնել, որ հարևանը խեղդամահ է արել կնոջը:
«Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցները թեև տեղի էին ունեցել օրը ցերեկով և հայտնի մարդկանց միջև, սակայն ոստիկանները ոչ մի կերպ չեն «կարողանում» բացահայտել»,- գրում է «Հրապարակ» թերթը: Թերթը հիշեցնում է, որ Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի եղբորորդիների և անհայտ անձանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ: Վնասվել էր Սեյրան Սարոյանի եղբորորդու ոտքը:
«Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերով երեկ կեսգիշերին մոտ կես ժամ գնդակոծել է նաև Այգեպարը վնասելով գյուղի գազի խողովակը: Իսկ Մովսեսում 22:15-ից կրակոցները շարունակվում էին»: ՀԺ-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասել է, որ գյուղի տարածքում արկ է պայթել. «Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են»,- ասել է Ավալյանը:
Այսօր առավոտյան, ժամը 08.57-ի սահմաններում N զորամասի ուղեկալի մոտակայքում, Արաքս գետում՝ քարերի արանքում, հայտնաբերվել է 54-ամյա Ջ Խ.-ի դին:
«Չէ, ենթադրություններ չեն, քանի որ էնտեղից եկած է, իրենց մոտից են բերել, որ տեղափոխել են հիվանդանոց, ես որ նայել եմ, ասում են՝ կերոսին են սրսկել: Ուրիշ ոչ մի բանից չի լինի, իմ հոր սիրտը առողջ է եղել, սիրտը հիվանդ էլ չի եղել»:
«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ ծերակույտը մեկնել է Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» համալիր` վարչապետի եղբայր, Գագիկ Ծառուկյանի խնամի-եղբայր Ջոնիկ Արգամի Աբրահամյանի ծնունդը նշելու,- «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով,- Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցել է «ազգային» այդ տոնին»:
Հունիսի 27-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է ընկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 10ա շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է օգնություն: