Հուլիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ:
«Չգիտեմ ում եք կանչել ընդհանրապես, իսկ մեզ մերժում եք, ասելով, թե ՀԿ-ներին եք կանչել: ՀԿ-ները չեն տալու իմ փոխարեն էդ 4 դրամը: Ես չեմ տալու էդ 4 դրամը: Ես՝ ուսանողս, հաշմանդամ մայր ու քույր պահողս, չեմ վճարելու էդ 4 դրամը»
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում ակտիվիստն ասաց, որ ինքը նիստերի դահլիճում հաշվել է 12 նստատեղ։ Օսիպյանի դիտարկումը՝ թե նոր ասում էիք, որ 50 տեղ կա, վրդովեցրեց Շուշանյանին, ով պատասխանեց՝ 50 հոգու տեղ կա և 12 նստատեղ։
Ակտիվիստները սկզբում ընդդիմացան և ասացին, որ նրանք 10 հոգուց պակաս չեն բարձրանան իստերի դահլիճ։ Սակայն ի վերջո որոշեցին, որ երկու ներկայացուցիչ կուղարկեն ՀԾԿՀ նիստերի դահլիճ։
«Քառյակի 12 կետերից մեկով պահանջ կա, որ մինչ պարզաբանումներ ստանալը խնդրել էինք չքննարկել այս հարցը: Ինչո՞ւ եք շտապում: Բոլոր խորհրդարանական ուժերը, այդ թվում ՀՀԿ-ն, հասարակությունը պարզաբանումների կարիք ունեն, ինչո՞ւ է այս հրատապությունը»,- ասաց Ա. Մանուկյանը՝ նշելով, որ օրինակ Որոտանի համալիրի դեբիտորական պարտքը բացվածքի կարիք ունի:
«Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հունիսի 28-ին ժամը 19:00-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում է ստացել 12-ամյա Արմեն Բրուտյանը»:
Ակտիվիստները Օսիպյանին առաջարկեցին դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և ներկայացնել 10 հոգանոց ցուցակ, որպեսզի այդ 10 հոգին կարողանան մասնակցել նիստին։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) աշխատակազմի ղեկավար Միքայել Ղազարյանը տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերբերյաալ հրավիրված նիստը սկսվել է և նիստերի դահիլիճում այլևս տեղ չկա որևէ ակտիվիստի հրավիրելու համար։
Գլխավոր դատախազությունը թերի և ոչ բարեխիղճ գործողությունների կատարման արդյունքում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին զրկել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության ներկայացուցիչների և ակցիայի մասնակիցների միջև։
ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը:
Այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։
Հուլիսի 1-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջուլիետա Եղիշյանը Իջեւան քաղաքի թիվ 4 դպրոցում դասավանդել է ֆրանսերեն լեզու, նա քաղցկեղով հիվանդ էր:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 2-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան, Ֆուչիկի փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186 համարների և նրբանցքի, Հալաբյան փող. 41-65 համարների և հարակից տարածքները ջրամատակարարումը:
նա զարմանում է, թե ինչո՞ւ է հանրությունը դեմ Հ. Բաբաջանյանի հուշարձանի տեղադրմանը, բայց նաև հասկանում է պատճառը. «Ես չեմ հասկանում: Ես գիտեմ՝ ինչո՞ւ են դեմ: Ընդդիմությունը, ինչ անես՝ դեմ է: Սա ընդդիմություն չի: Սա պարզապես մի խումբ է, որ ինքն էլ չգիտի: Չէ, ինքը գիտի՝ ինչ պատվեր է ստանում դրսից: Հետաքրքիր է՝ այս նույն մարդիկ, որ անընդհատ բոլորին դեմ են, կարելի է Հիտլերի արձանը դնել, միգուցե կո՞ղմ լինեն, Աթաթուրքինը դնենք, Ալիևինը դնենք՝ կիսագրագետ թափթփուկինը: Այսքան մարդիկ չսիրե՞ն իրենց ժողովրդին»:
Audi TT մակնիշի 35 UD 179 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան- Երևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս ճանապարհային ոստիկանության Հրազդանի նախկին հենակետի դիմաց բախվել է ծառայություն կատարող, կայանված վիճակում գտնվող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի Toyota -ին:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթն աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Դանակահարության պատճառը ոչ թե գինին, այլ կինն էր:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումներով Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:
Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աթենքի փողոցում քամու հետևանքով 3 էլեկտրասյուն շրջվել է և փակել փողոցը:
Հունիսի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել «ՎԱԶ-2121» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1990 թ. ծնված Զարուհի Թ.-ի գլխին բռունցքով 3 անգամ հարվածելու և վնասվածքներ պատճառելու մասին:
Հարկ է ընդգծել, որ նշված գործողությունը ուղղված չի եղել կոնկրետ անձերի դեմ, այլ կրել է զուտ խորհրդանշական բնույթ՝ կապված օրենքի և դրա ընդունման գործընթացի հետ:
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպանների բողոքը. նրանք բողոքարկել էին Ն. Մելքոնյանին կալանավորելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Ն. Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը` ավելացնելով, որ իրենք ներկայացրել են նաև գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն, ինչը նույնպես մերժվել է:
«Շիրակ կենտրոնի» դիտարկումներով Գյումրու վագոն-տնակներում պատսպարված բազմաթիվ միայնակ տարեցներ մեկուսացած կյանքն ու անօգնական վիճակը գերադասում են ծերերի տուն-ինտերնատից:
«Այս ճանապարհի կառուցումն իրականում երազանքի իրականացում էր, քանի որ այն, ինչպես գիտեք, նախագծվել էր դեռևս 1972 թվականին, և մենք, ըստ էության, միասնական ուժերով այն իրականություն դարձրինք։ Եվ այսօր իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես երևանցի, ում համար մեր քաղաքի յուրաքանչյուր ձեռքբերում անչափ կարևոր ու սպասված է։ Եվ համոզված եղեք, որ բոլոր նրանք, ովքեր իրենց լուման են բերում մայրաքաղաքի զարգացմանը և նվիրումով անում են հնարավորը, որ մեր սիրելի քաղաքը օր առաջ դառնա բոլորիս երազած ավելի լավ Երևանը, մշտապես գնահատվելու են քաղաքային իշխանությունների կողմից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Այժմ «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության անդամները քայլում են Մաշտոցի պողոտայով ու թռուցիկներ բաժանելով քաղաքացիներին` կոչ են անում միանալ վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դիմաց տեղի ունեցող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիային։ 168.am-ի հետ զրույցում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ վաղվա ակցիայի քայլերը կախված կլինեն նրանից, թե որքան մարդ կմիանա իրենց։
Կանայք ասել են, որ խնդրի մասին մշտապես տեղյակ պահել են, անգամ կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում իրենց արգելել են օգտագործել այդ ջուրը: Իսկ կենցաղային հոգսերը հոգալու համար բնակիչները ստիպված են լինում ջուրը դույլերով բերել փողոցի մի ծայրում գտնվող աղբյուրից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 27 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ն:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 20 տարեկան: