Բերբերյանների «Կոլումբոս» կինոթատրոնը վերածնունդ է ապրել՝ դառնալով համերգասրահ և ձայնագրման ստուդիա. T Magazine

T Magazine-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի կենտրոն Փրովիդենս քաղաքում գտնվող «Կոլումբոս» թատրոնը ժողովրդական վերածնունդ է ապրել: Կինոթատրոնը ժամանակին մշակվել է հնացած երևալու համար:

1920-ական թվականների վերջին, երբ երկրի մնացյալ մասն անում էր ար-դեկո (1920-30-ական թվականներին լայն տարածում գտած դեկորատիվ ոճ, որն աչքի է ընկել իր վառ գույներով ու երկրաչափական ձևերով:-168.am), զավեշտախաղի այս տունը հիշեցնում էր 19-րդ դարի իտալական պալատ:

kol3

kolumbos2222

kolumbos.jpg7
Այն գոյություն ունի ցայժմ: Ժամանակի ընթացքում այն վերածվեց կինոթատրոնի: Ջոն Բերբերյանը «Կոլումբոսի» համար պատասխանատու է եղել գրեթե 50 տարի, այն ժամանակվանից, երբ նրա հայրը, ով հայ վտարանդի էր, լիկյորի վաճառքից ստացած գումարներով 1962 թվականին գնեց շենքը:

Բերբերյանը մի կողմ է դրել օպերային երգիչ դառնալու իր հավակնությունը և դարձել է թատրոնի ղեկավար՝ ծրագրելով կինոֆիլմերի ցուցադրություններ, օպերաներ ու ներկայացումներ:

kol4

kolumbos.jpg5

kolumbos.jpg6

Իսկ երբ Փրվիդենսում հայտնվեց մուլտիպլեքսները, «Կոլումբոսը» անցում կատարեց պոռնոֆիլմերի ցուցադրությանը: 2011 թվականին Բերբերյանի «Կոլումբոսով», որի վրա մշտապես փակցված էր «Բացումը շուտով» ցուցանակը, հետաքրքրեց երիտասարդ երաժիշտ Ջեֆ Պրիստովսկուն, ով զարմանք արտահայտեց, որ կինոթատրոնը փակ է եղել տարիների շարունակ:

Նա The Low Anthem երաժշտական խմբի գծով իր ընկերներ Բեն Նոքս Միլերի ու Բրայեն Մինտոյի և մյուս ընկերների հետ որոշեց համերգներ անցկացնել դրանում՝ Բերբերյանին վճարելով վարձավճար: Կոլումբուսը վերաբացվեց արդեն 2012 թվականին: Այժմ նա ունի նաև ձայնագրման ստուդիա: Այնտեղ ցայժմ ձայնագրվել են 15 խմբեր:

kolumbos.jpg2

kolumbos

kolumbos.jpg1

Թարգմանությունը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս