Բաժիններ՝

20.000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի գործը դատարանում է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի դատարան:

Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 դրամին համարժեք 20.000 դոլար կաշառք»:

Քրեական գործին որպես իրեղեն ապացույց կցված են 20.000 դոլարը, իրեղեն ապացույցներ` բամբակե խծուծները, քիմիական մատիտն ու քիմիական փոշին, որպես այլ փաստաթղթեր` ապացույցներ ճանաչված` տեսաձայնագրությունն ու ձայնագրությունները կրող 3 լազերային սկավառակները, որպես այլ փաստաթղթեր` ապացույցներ ճանաչված` Խ. Խաչատրյանի և Ս. Կարապետյանի հեռախոսահամարների զանգերի վերծանումները պարունակող 3 լազերային սկավառակները, որպես այլ փաստաթղթեր` ապացույցներ ճանաչված` Խ. Խաչատրյանի վկայականը, նույնականացման քարտը, Խ. Խաչատրյանի «Սամսունգ» և «Ալկատել» բջջային հեռախոսները:

Դատավորը կալանավորված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս