
Գողություն ռեստորանային համալիրի առանձնասենյակից

Օրորս ոստիկանության Կապանի բաժնում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ Կապանի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի առանձնասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն