
Գյումրի գետակը մեծ աղբանոց է հիշեցնում

Tsayg.am-ը գրում է. Գյումրի գետակը տարիների աղբով է պատված: Մաքրման աշխատանքներ թեև ամեն տարի կատարվում են, բայց արդյունքը բավարար չի գնահատվում: Ֆինանսական լուրջ միջոցներ են անհրաժեշտ ստեղծված խնդրի վերացման համար: Տեղական բյուջեից հատուկ գումարներ չեն առանձնացվում, գետակի հուների մաքրման աշխատանքներն իրականացվում են ընթացիկ ծախսերի հաշվին: