
Նիկոլ Փաշինյանը կալանավորված Պավել Մանուկյանին խնդրել, հորդորել է դադարեցնել հացադուլը

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալներ Ժիրայր Սէֆիլյանին, Շանթ Հարությունյանին, Պավել Մանուկյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վարուժան Ավետիսյանին, Վարդան Վարդանյանին:
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի քաղբանտարկյալներ Գարեգին Չուգասզյանին, Գեւորգ Սաֆարյանին, Վահե Մկրտչյանին, Արմեն Հովհաննիսյանին, Սեւակ Մնացականյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Ավետիս Ավետիսյանին, Ալեք Պողոսյանին, Ալբերտ Մարգարյանին:
Պավել Մանուկյանին խնդրեցի, հորդորեցի դադարեցնել հացադուլը: Մանուկյանը խոստացավ մտածել այդ մասին»,- այս մասին Ն. Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: