Դասը վարում է ոստիկանը

Ապրիլի 10-ին հանրապետության 1420 դպրոցներում հյուրընկալվել էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի ծառայողներ: Ավանդույթը շարունակվում է. դասը վարում է ոստիկանը:

Ոստիկանի ու դպրոցականի հագեցած հանդիպում էր՝ տպավորություններով հարուստ թե դպրոցականների, թե դասը վարող ոստիկաննների համար: Դպրոցականները, որ այդ տարիքում ավելի շատ հարցեր ունեն, քան դրանց պատասխանները, որ դեռ փնտրում են իրենց տեղը վաղվա օրվա մեջ, հնարավորությունն օգտագործեցին շփվելու մարդու հետ, ում կարելի է վստահել մտահոգությունն ու տագնապը, ումից կարելի է   իմանալ ճիշտն ու սխալը:

Մի շարք դպրոցներում դասն առանձնահատուկ էր նաեւ մեկ այլ տեսանկյունից. անչափահասների գործերով տեսուչներն ու դպրոցականները միասին անմոռուկներ պատրաստեցին… Սա արդեն դաս էր Հիշողության, Պահանջատիրության…

Ոստիկանի եւ որպես մարդ, քաղաքացի ձեւավորվող անչափահասի հանդիպումը կայացավ: Դպրոցականների համար օրվա դասը յուրահատուկ էր. դաս էր մեր անցյալի ու ներկայի: Մեր ապագայի, ուր հաստատուն, վստահ մտնելու են՝ նաեւ ապրիլի 10-ի դասն առած: Հավատի, վստահության, բարեկամության, բարյացակամության, իրավունքի ու պարտականությունների մասին ճիշտ պատկերացումների խորհուրդն առած:

Օրվա դասը նաեւ այն վարող ոստիկանի համար էր. օրինակելի, բարեխիղճ ծառայությամբ ապահովել այսօրվա ունկնդիրների վաղվա լուսավոր օրը…

ՀՀ ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։