
Վանաձորի տարբեր փողոցներից դիտահորերի կափարիչները գողացել ու վաճառել էր

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 111 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արկադի Թ.-ին:
Նա խոստովանել է, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված շենքի դիմացի ճանապարհահատվածից գողացել է ջրահեռացման դիտահորի մետաղյա կափարիչ՝ վաճառելու նպատակով:
Գողոնը հայտնաբերվել է:
***
Ապրիլի 9-ին, ժամը 00.30-ին, Արկադի Թ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարին Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցից գողացել է դիտահորի մետաղյա կափարիչ, որը փետրվարի սկզբներին վաճառել է անծանոթ տղամարդու:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն