
Ուշադրություն. Ապրիլի 11-ին ՀՀ տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Ուշադրություն
Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին և 13-ին՝ զգալի:
Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ի ցերեկը` ևս 2 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 28.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -7.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.50C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն