Բաժիններ՝

Ամենաամուրը հողի կապն է. կուզեմ, որ կապվեն Հայաստանին. Վահագն Հովնանյանը՝ Քարդաշյաններին հող նվիրելու մասին. 1in.am

Քարդաշյանների ընտանիքը Հովնանյան ընտանիքի կողմից Վահագնի թաղամասում հողատարածք է նվեր ստացել: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում գտնվող Քլոե Քարդաշյանը իր ֆեյսբուքյան էջում՝ տեղյակ պահելով մյուս քրոջն ու եղբորը: Վահագն Հովնանյանը, ով Վահագնի թաղամասի սեփականատերն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ մեծ ոգևորությամբ նշելով, որ այդ քայլով ցանկություն ունեն Քարդաշյաններին կապել Հայաստանի հետ: «Կուզենք, որ իրենք էլ կապ ունենան Հայաստանի հետ: Ամենաամուր կապը հողի կապն է: Ինչպես որ մարդ կնքվում է մեռոնով, սա էլ մի ուրիշ տեսակ մեռոն է, որն իր ձևով է օրհնում նրանց: Ուզում եմ, որ իրենք հպարտանան, որ հող ունեն Հայաստանում»,- մեզ հետ զրույցում ասաց գործարարը:

Հովնանյանն ասաց, որ Քարդաշյաններին հող նվիրելով՝ ցանկություն չունի նրանց գաղափար տալ, ուղղորդել, որ վերադառնան հայրենիք, պարզապես ցանկանում է, որ նրանք այստեղ տուն կառուցեն ու այստեղ իրենց օտար չզգան: «Նրանք աշխարհահռչակ մարդիկ են, իրենց գալով արդեն այդքան մեծ օգուտ բերեցին երկրին: Դա հրաշալի գաղափար էր, և հիմա ամբողջ աշխարհը գիտի Հայաստանը, և գիտի, որ նրանք կապ ունեն Հայաստանի հետ»,- հավելեց Հովնանյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս