Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող մարմիններն աշխատում են բավականին համախմբված և համաձայնեցված, նրանց իրականացրած աշխատանքը թերևս միայն զարմանք է առաջացնում, չկան իրար հակասող որոշումներ, կամ մի մարմնի որոշումն իրապես ապօրինի ճանաչող ավելի վերադաս մարիմինների որոշումներ: Այս ամենում միակ բացասական մասն այն է, որ կայացված որոշումները չեն բխում ՀՀ Սահմանադրությունից, քաղաքացիների շահերից, կայացված որոշումների միջոցով չեն պաշտպանվում քաղաքացիների իրավունքները, ընդհակառակը որոշումների միջոցով ավելի է մեծանում մարդու իրավունքների ոտնահարման հնարավորությունը:
Հուլիսի 21-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վարդանաշեն-Երասխահուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանին հուղարկավորել են հայրենի Ոսկեվազ համայնքում:
Տեսանյութում ակնհայտ երևում է ադրբեբանջիների խուճապը, անկազմակերպվածությունը, հրամանատարների անիմաստ գործողությունները։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հուլիսի 15-ին Գարեգին Նժդեհի և Արցախի փողոցների խաչմերուկում տեղի ունեցել երգիչ Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ ավտովթարը:
«Վիրահատության ժամանակ երեխայի մոտ արնահոսություն է առաջացել, ինչը կանխվել է, բնականաբար, սակայն 5 օր անց երեխայի մոտ վիրահատական վերքերը դեռ վերջնական չբուժված, երբ հազացել է, այդ արյունը մեխանիկորեն լցվել է շնչափողն ու խեղդվել է»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը:
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մեղադրանքով դատապարտված և այս պահին պատիժ կրող Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից 40 միլիոն դրամ վնասի փոխհատուցում է պահանջում:
Դատական նիստը սկսվելուց առաջ ամբաստնյալ Արթուր Անդրեասյանի համար շտապօգնություն էր հրավիրվել, ամբաստանյալը գանգատվել էր գլխացավերից:
«Անձամբ շատ ժխտական բան եմ տեսնում, ահավոր է, մենք խնդրեցինք, ասացինք, որ գոնե արվեստի բնագավառի, մշակույթի, քաղաքական ձայներ լինեն … ոչ մի ձայն չենք լսում, բացառությամբ Կոմանդոսից»:
Ասեմ, որ WiFi ինչպես որ չկար 2013-ին, այս տարի էլ չկա: Դա սուտ է: Գնացքի պետ Անդրանիկը հետագայում ասաց, որ այն կա միայն մեկ վագոնում: 17 վագոններից մեկում, այն էլ` 2 գնացքներից միայն մեկում: Մյուսում ընդհանրապես չկա:
Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի եւ դատապարտելի է, այլ նաեւ օրենքով պատժելի:
«Մինչ այժմ աշխատել եմ ցուցաբերել առավել զսպվածություն, սակայն այսուհետ հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը»
Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին է ստացվել Ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ ս.թ. հուլիսի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը:
Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչները հայտնեցին,որ հուլիսի 19-ին ադրբեջանական դիպուկահարները ժամը 10.30-ից մինչեւ կեսօր կրակ են բացել գյուղի Ներքին հողեր տարածքում աշխատող գյուղացիների վրա:
Ժամը 03:30-ի սահմաններում Կոթի գյուղի բնակիչ, 21-ամյա Սամվել Ոսկանյանը Կոթի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mercedes մակնիշի 34 MF 090 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մետաղյա արգելապատնեշներին, այնուհետ՝ գազի խողովակաշարին:
Հուլիսի 21-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի թիվ 64 տան արտաքին պատին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ խոշոր հրդեհ է բռնկվել 3-րդ և 4-րդ գյուղերին հարակից աղբավայրում:
Երևանում hուլիսի 20-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դպրոցի բակում կատարված կողոպուտի հետքերով:
Հետագայում պարզել է, որ նախորդ տարի, երբ ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար տուգանվել է 30 հազար դրամի չափով, այդ գումարը վճարելիս 300 դրամ պարտք է մնացել, որի մասին, սակայն, մարզպետարանի պաշտոնյան տեղյակ չի եղել:
Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ 38-ամյա Գարիկ Սարդարյանի վարած Ford Transit մակնիշի 21 ՏՕ 773 համարանիշի և Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 25-ամյա Աշոտ Սիմոնյանի վարած Nissan մակնիշի 77 DR 717 համարանիշի ավտոմեքենաները:
Կոտայքի մարզի Արզական գյուղի մոտակա սարում ջրագիծ անցկացնելու համար կատարվող աշխատանքների ժամանակ «GSP» մակնիշի տրակտորը կողաշրջվել է:
Իմ ճանաչած մարդկանցից կարելի է ասել՝ մոտավորապես կեսից ավելին հեռանում են: Ներկայում ժողովրդի կեսից ավելին կարելի է ասել` այստեղ չի, գնացել են Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինայի տարբեր հատվածներ: Կոնկրետ ուղղություն չկա՝ ով որտեղ տեղ ունի գնալու, դուրս է գալիս:
Վտանգավոր ծանրոցներ արտերկրից:
Տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը` պարզաբանելով, որ նրան վիրահատել են 5 օր առաջ, վիրահատությունը անցել է բարեհաջող, սակայն այսօր երեխան խեղդվել է հաց ուտելու ժամանակ:
Ամուսնու և տուժողի սիրավեպից վրդովված` լուսանկարն ամուսնուց գաղտնի ներբեռնել է իր բջջային հեռախոսի մեջ` հետագայում տուժողին վատություն անելու նպատակով: Ապա իր բջջային հեռախոսի մեջ գտնվող լուսանկարը տեղադրել է տանը գտնվող համակարգչի մեջ, «Համադասարանցիներ» համացանցային կայքում ստեղծել է տուժողի անվամբ կայքէջ և տեղադրել տուժողի մերկ լուսանկարը:
Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է:
Շինությունը սկզբնական շրջանում պատկանել է ազգությամբ պարսիկ ոմն Աբու Հաճի Հասանին, ում հետ 1853 թվականին Քաղաքաշինության խորհուրդը պայմանագիր է կնքել` տարածքը 25 տարով վարձելու համար, ու նույնիսկ երկու տարի էլ շուտ` 1876-ին, նրանք իրենց հաշիվները մաքրել են Աբու Հաճիի հետ, շինությունը քանդել և կառուցել են ներկայիս հիանալի փոքրիկ շենքը` պարսիկ հյուպատոսին աշխատասենյակ ծառայեցնելու նպատակով, ու մինչև հեղափոխություն` 1876-1920 թթ., շուրջ 44 տարի, այն եղել է պարսիկ հյուպատոսի աշխատասենյակը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի սթափ լինելը հաստատել է նաև նրան ստուգած բժիշկը: «Այստեղ կա նաև անժխտելի փաստ, որին շատ լավ տեղյակ է պարոն Բալոյանը, որ բժիշկը, որը եկել ստուգել է Վարդան Պետրոսյանին, գրել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է, մի հանգամանք, որ կա քրեական գործի մեջ»,- ասաց փաստաբանը` հավելելով. «Բացառվում է, որ բժիշկը կեղծ տվյալ գրեր իր արձանագրության մեջ»: