Ողբերգական ավտովթար՝ Կոթի գյուղում. 21-ամյա վարորդը տեղում մահացել է. shamshyan.com (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 03:30-ի սահմաններում Կոթի գյուղի բնակիչ, 21-ամյա Սամվել Ոսկանյանը Կոթի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mercedes մակնիշի 34 MF 090 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մետաղյա արգելապատնեշներին, այնուհետ՝ գազի խողովակաշարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ոսկանյանը տեղում մահացել է:
Գյուղացիները ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածը նոր էր վերադարձել զինծառայությունից:
Մանրամասներն՝ այստեղ