Բաժիններ՝

Ադրբեջանական դիպուկահարները կրակել են դաշտում աշխատող չորաթանցիների վրա

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչները հայտնեցին,որ հուլիսի 19-ին ադրբեջանական դիպուկահարները ժամը 10.30-ից մինչեւ կեսօր կրակ են բացել գյուղի Ներքին հողեր տարածքում աշխատող գյուղացիների վրա:

Ազերի դիպուկահարները ժամը 15-ից մինչեւ 17-ը կրկին կրակ են բացել գյուղի սահմանամերձ այդ տարածքում աշխատող չորաթանցիների վրա:

Ազերիների գնդակները հրաշքով չեն կպել խաղողի այգում աշխատող, Չորաթանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանին եւ համայնքի ավագանու անդամ Վարուժան Զարգարյանին, անցնելով վերջիններիս կողքով :

Նրանք գնդակոծությունից պաշտպանվելով՝ ստիպված գետին են պառկել: Ներքին հողեր տարածքում են գտնվում Չորաթանի 30 հա խաղողի այգիները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031