Բաժիններ՝

Հայաստանեն ավելի շատ ձայների պետք ունինք. Լևոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյան. Tert.am

Հայտնի գործարար, փողերի լվացման մեղադրանքով Մոսկվայում կալանավորված Լևոն Հայրապետյանի վստահված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը մի քիչ դժգոհ է հայաստանյան քաղաքական, մտավորականների և այլ շրջանակներից եկող արձագանքից:

«Անձամբ շատ ժխտական բան եմ տեսնում, ահավոր է, մենք խնդրեցինք, ասացինք, որ գոնե արվեստի բնագավառի, մշակույթի, քաղաքական ձայներ լինեն … ոչ մի ձայն չենք լսում, բացառությամբ Կոմանդոսից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Նիսում գտնվող Մացակ Փոլադյանը ՝ Լևոն Հայրապետյանի վստահված անձը:

Նշենք, որ հուլիսի 31-ին՝ ժամը 17:00-22:00-ը, Երևանի կենտրոնական փողոցներում կանցկացվի «Ազատություն ազգային մեծ բարերարին. համայն հայությունը պահանջում է Լևոն Հայրապետյանի ազատությունը» կարգախոսով երթը:

Մացակ Փոլադյանը դժգոհ է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, որ «եթե մարդը օրենք է խախտել, ապա ինքն ի՞նչ կարող է ասել», ու մեջբերեց Լևոն Հայրապետյանի մամլո ծառայության հաղորդագրությունը, ուր ասված է.«…Ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների այս օրերին հնչեցրած անպատասխանատու հայտարարություններին, ապա վստահ ենք, որ Լևոն Հայրապետյանը առաջիկայում անձամբ կպատասխանի այդ խոսակցություններին»:

Լևոն Հայրապետյանի մտերիմները որոշակի արձագանք են ակնկալում նաև 2-րդ նախագահի գրասենյակից ու անձամբ Ռոբերտ Քոչարյանից, քանի որ Մացակ Փոլադյանը հիշեցրեց. «2-րդ նախագահը իր մոտիկ ընկերն է վերջապես, տարիներո՛վ»:

Ինչ վերաբերվում է Արցախից հնչող ոչ պաշտոնական և պաշտոնական արձագանքներին, ապա այս շրջանակներից որոշակի գոհունակություն կա: «Արցախի իշխանության դիրքորոշումը մի բանով ինձ շատ դուր եկավ, որ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարն էր կարծեմ, ելույթ ունեցավ ու արձագանքեց»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ևս Լևոն Հայրապետյանի ձերբակալության վերաբերյալ բավականին կոշտ հայտարարություններ էր արել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս