Բաժիններ՝

20-ամյա զինվորի դին հանձնել են հողին. դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն. ԳԱԼԱ

Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանին հուղարկավորել են հայրենի Ոսկեվազ համայնքում:

Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը:

«Գործում դեռ նորություն չկա: Ամբողջ օրը իրենց տանն եմ լինում, այսօր էլ ինքնահողն է: Հարազատները եւս ոչ մի բան չգիտեն, բացի էն որ ծառայակից ընկերն է եղել, իսկ թե ինչ հանգամանքներով, ինչ պատճառներով տեղյակ չեմ, դա արդեն համապատասխան մարմինների գործն է», ասաց գյուղապետը:

Հայկ Հովհաննիսյանի խոսքերով, դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն: Նրա խոսքով, ահավոր հանցագործություն է եղել, միայն դա է հստակ: Զինվորի հուղարկավորությանը ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ: «Մասնակցել են շտաբի պետի տեղակալը՝ Լյովա Մուրադխանյանը, մասնակցել է ԼՂՀ բանակի հրամանատարի տեղակալը, դիվիզայի ու գնդի հրամանատարները»,- պատմեց գյուղապետը: Իսկ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միայն հեռագիր է ուղարկել, իսկ զինվորի հուղարկավորմանը չի մասնակցել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս