Բաժիններ՝

Լիլիթ Հովհաննիսյանը դատի է տվել Blognews-ին

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը դատի է տվել Blognews.am կայքին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում.

«Մոտ տասը օր առաջ իմ փաստաբանները դատական հայց են ներկայացրել ընդդեմ www.blognews.am լրատվական կայքի։ Այսօր տեղեկացա, որ դատական հայցը ընդունվել է ու գրանցվել դատարանի կողմից։ Այժմ սպասում ենք դատական քննության սկսվելուն։ Լրատվական կայքը հրապարակել է հոդված, որը լի է իմ հասցեին ապատեղեկատվությամբ ու բազմաթիվ վիրավորական արտահայտություններով։ Ցավոք, լրատվամիջոցը ընդառաջ չգնաց իմ խնդրանքին, որպեսզի հոդվածը հեռացներ լրատվական կայքից ու ներողություն խնդրեր ինձ վիրավորելու համար։
Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները պետք է ունենան ազատ արտահայտվելու իրավունք, և որ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում, սակայն անհնարին է պատկերացնել, որ դա կարելի է անել անձի արժանապատվության հաշվին։ Մինչ այժմ աշխատել եմ ցուցաբերել առավել զսպվածություն, սակայն այսուհետ հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031