Պալաչի շրջապատը սուտ լուրե՞ր է տարածում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ն դեռ չի շտապում հայտարարել, թե Աբովյանի քաղաքապետի թեկնածուի հարցում ինչ դիրքորոշում ունի. ում է առաջադրելու կամ սատարելու: Իսկ այս ընթացքում «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի` Պալաչի շրջապատը ներկայացնող անձինք սկսել են լուրեր տարածել, ըստ որի՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից ՀՀԿ-ն հենց նրան է սատարելու:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ կազմակերպչական գործերով ղեկավար Ռուբեն Թադեւոսյանի հետ` պարզելու համար, թե, ի վերջո, իրենց կուսակցությունն ում թեկնածությունն է սատարելու Աբովյանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում: Պարզվեց` Պալաչը սուտ լուրեր է տարածում: «Երբ որ ԿԸՀ-ն օրը կնշանակի, այդ ժամանակ էլ մենք սահմանված ժամկետներում որոշում կընդունենք»,-պատասխանեց Թադեւոսյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս