
Ոստիկանության Ռոմիկն արդեն գործազուրկ է. «ՉԻ»

«ՉԻ»-ն իր այսօրվա համարում գրում է. «Երեկ ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկանության պետի տեդակալը խորհրդակցության սկզբում ներկայացրել է պետական պահպանության գլխավոր վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանին։
Օրեր առաջ այս պատշոնը զբաղեցնում էր Ռոմա (Ռոմիկ) Մկրտումյանր։ Մամուլը պարբերարար գրում էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանր պատրաստվում է նրան ազատել աշխատանքից, սակայն նա շարունակում էր պաշտոնավարել։ Հավելենք նաեւ, որ օրերս միջադեպ է տեդի ունեցել Ռոմիկ Մկրտումյանի եւ նրա որդիների մասնակցությամբ։ Հենց նրանց տան դիմաց «ռազբորկա» են իրականացրել թոխմախցիները։
Ի դեպ՝ ամիսներ առաջ Մկրտումյանի որդուն նույն թոխմախցիներր դաժանաբար ծեծի ենթարկեցին Ազատամարտիկների փողոցի վրա տեղակայված ավտոլվացման կետում։ Չի բացառվում, որ թոխմախցիների հետ ունեցած խնդիրներն էլ դարձել են այն վերջին կաթիլր, որը լցրել է ոստիկանապետի համբերության բաժակը։
Հավելենք, որ Մկրտումյանը ոստիկանության համակարգի այն ներկայացուցիչներից է, ով պաշտոնավարման տարիներին այնքան է հարստացել, որ վերջինիս ունեցվածքի եւ սեփականության, մասնավորապես՝ առանձնատան, լասանկարներր հայտնվել են թերթերում»։
Ամբողջությամբ կարդացեք «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում։