Բաժիններ՝

Քարաթափում` Վայոց ձորի մարզում

Ապրիլի 15-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Վարդենյաց լեռնանցք չհասած 3-րդ ոլորանում, ժայռաբեկորները պոկվել, ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:

Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածը մաքրել են մանր քարերից` մինչ «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանումը:

Ժամը 13.15-ի դրությամբ «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են հանպարհահատվածը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս