Բաժիններ՝

54-ամյա «օրենքով գողը» դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, ապրիլի 8-ին Սոլնեչնոգորսկի քաղաքային դատարանը 4 տարվա ազատազրկման է ենթարկվել 54-ամյա վրացի «օրենքով գող» Թամազ Գոգոլաձեին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Չերմեն։ Վերջինս մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ պահելու մեջ։

Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսթավի քաղաքում ծնված, նախկինում մի քանի անգամ դատապարտված Գոգոլաձեն ձերաբակալվել էր նախորդ տարվա մայիսի 7-ին՝ Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել էր 2.5 գրամ մեթադոն տեսակի թմրանյութ։

Ձերբակալության պահին նա տարաձայնություններ էր ունեցել ոստիկանների հետ, ինչի մասին պատմել է դատարանում։ Սակայն դատարանը «օրենքով գողի» փաստարկները հաշվի չի առել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս