Հունվարի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենք, որը բացվել է նախորդ տարվա սեպտեմբերին:
Ա. Կիվիրյանը դատարան էր բողոքարկել Հատուկ քննչական ծառայության որոշումը իր նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առիթով քրեական գործ չհարուցելու մասին:
Երեկ ամերիկյահայության նախաձեռնությամբ Twitter-ում անցկացվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսուցողական արշավ. Բոլորը գրառումներ էին կատարում թեմայի վերաբերյալ` օգտագործելով #ArmenianGenocide պիտակը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրազենի չկրակված 3 փամփուշտ և փամփուշտի 1 գնդակ:
«Նախորդ օրերի համաձայն՝ հրադադարի խախտման դեպքերը նվազել են»,-հավելել է Հովհաննիսյանը:
Արա Զաքարյանը որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն:
Հունվարի 29-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել 1987 թ. ծնված Ազնիվ Մ.-ն և հաղորդում է տվել, որ իրենց տան ննջասենյակից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել՝ քաղաքապետարանի պաշտոնյաների պահվածքի վերաբերյալ:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, պարզվում է, բացի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ մրցակցությունից, երբեմն նաև զբաղվում է իր պարտականություններից բխող գործերով։
Թավտսի համալսարանում ուսանելու գնացած Զարուհի Փոստանջյանի և ԱԺ նախագահի միջև առաջիկայում կարող է նոր բախում լինել: Բանն այն է, որ պատգամավորը 5-6 ամիս բացակայելու իրավունք չունի, և Հովիկ Աբրահամյանը կարող է հեշտորեն «վրեժ լուծել» «Ժառանգության» ֆրակցիայի ղեկավարից` իրեն հասցրած բարոյահոգեբանական վնասների համար` սկսած ԱԺ կատու բերելուց մինչև ջրային ռեսուրսների ժամանակ կրակոտ ելույթը:
«Հրապարակի» տեղեկություններով, փակվել է Ապարանի ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցը, պատճառը Վերահսկիչ պալատի բացահայտումներն են: Մասնավորապես, ֆինանսական չարաշահումները՝ հավելյալ դասարանների տեսքով:
Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն մի այնպիսի «շուստրիություն է» մտածել, որ գործատուները պետք է ստիպված աշխատողից պահեն և պարտադիր կուտակայինի հաշվին փոխանցեն նշված 5 տոկոսը: Խնդիրն այն է, որ գործատուների կողմից ամեն ամիս ներկայացվող այսպես կոչված եկամտային հարկի հաշվարկում կա պարտադիր կուտակայինին վերաբերող «դաշտ»:
«Այսօր Խորհրդային միության վերաձևած և կատարելագործված տարբերակ է ստեղծվում, և արվում է ամեն ինչ հին սխալները չկրկնելու համար»,- նկատի ունենալով Մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը՝ ասել է Սորոկինը։ Իսկ ԽՍՀՄ-ի վերականգնումը, ըստ Սորոկինի, Ռուսաստանի պատմական միսիան է։
Այս պահին ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին` Ավետիս Ավետիսյանը, գտնվում է կենտրոնական հավաքականայում:
«Մալաթիա» բ/կ-ից մեզ հաջողվեց պարզել, որ նրա մոտ առկա է ձախ ազդրի միջանցիկ վիրավորում, վիճակը գնահատվում է միջին ծանրության:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հերացի փողոցում խոշոր ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 31-ին ժամը 9:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 9:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ժամը 20:08-ին ԼՄՓՎ ՃԿԿ ստացվել է ահազանգ այն մասին, որ հրդեհ է բռնկվել Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 17 հասցեի 8×10 չափերի երկհարկանի բնակելի շինությունում: Դեպքի վայր է մեկնել Թումանյանի ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ, որոնք հասել են ժամը 20:50-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Եղվարդի, Աշտարակի, Կոտայքի, Վարդենիսի և Տիգրանաշենի (Քյարքի) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 35 PL 367 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 15մ): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Վանաձորի» ԲԿ:
Հունվարի 31-ին, ժամը 00.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքում անձը չպարզված քաղաքացին ինքնասպան է եղել՝ կախվելով ծառից:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ և փրկարարական ջոկատի խմբերը: Փրկարարները մասնատել և հեռացրել են ժայռաբեկորը երթևեկելի հատվածից:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Մոսկվայի թիվ 20 քաղաքային հիվանդանոցում 57 տարեկան հասակում մահացել է Դեդ Հասանի բարեկամը՝ «օրենքով գող» Թեմուրի Միրզոևը, ով քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Թիմուր Սվերդլովսկի։
28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում հեռախոսով ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել մի կոնջ հետ, ապա Odnoklassnik.ru սոցիալական կայքում ստեղծել է «NUNE JAN» անվամբ անձնական էջ, տեղադրել կնոջ բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ:
Դատավարական տեսանկյունից մամուլում հնչեցված ցանկացած փաստը, որն իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում, անկախ նրանից` դա հայտնել է Գասպարյան Վովա՞ն, նախագա՞հը, թե՞ փաստաբանը, պետք է դիտվի` որպես հաղորդում: Ինչ վերաբերում է, եթե վաղեմության ժամկետներն են անցել, ապա դա ոչ մի կապ չունի դա հաղորդում չդիտարկելու հետ:
ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Դեմ ենք Մաքսային միությանը», «Վերջ տվեք օլիգարխիային», «Սերժիկ հեռացիր» վերտառությամբ պաստառներով պրահայաբնակ մի խումբ հայեր այսօր բողոքի ակցիա են անցկացրել Չեխիայի նախագահական պալատի դիմաց:
Հայաստանի ոստիկանության քննչական եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների եւ Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի երկրամասի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում Կրասնոյարսկի երկրամասում հայտնաբերվել եւ հունվարի 24-ին Հայաստան է տեղափոխվել Վանաձորի բնակիչ Համլետ Քոչինյանը:
Ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` «Կապուտակ Սևան» լողափից նավակով լիճ են դուրս եկել երկու քաղաքացի, ովքեր ինքնուրույն չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ կառավարությունը որոշել է Տրակեր 7 էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից մատակարարված տեխնիկական միջոցներն ամրացնել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմերին և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը: