«Հայփոստ»-ի սպանված աշխատակցի մոտ գումա՞ր է եղել. ինչ է նա վերջին անգամ ասել հարազատներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է. «Արդեն երկրորդ դեպքն է, ինչ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչները առեղծվածային պայմաններում սպանվում են։ Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին սպանվեց Կառլեն Մնեյանը, որի առիթով հետախուզվում է Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին՝ Արթուր Ալեքսանյանը։ Իսկ, ահա, ապրիլի 13-ին՝ ժամը 11– 00-ի սահմաններում, Սեւան-Երեւան ավտոճանապարհին հայտնաբերվեց Սեւան քաղաքի բնակիչ, «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակից, 36-ամյա Վիգեն Հայրոյանի դիակը՝ գլխի եւ կրծքավանդակի շրջանում ստացված հրազենային վնասվածքներով։

Եվ այսպես, «ժողովուրդ»–ը զրուցեց սպանված Վիգեն Հայրոյանի փեսայի՝ Ռու բիկ Հարությունյանի հետ՝ հասկանալու, թե ով էր Վիգենը եւ ինչու պետք է սպանվեր։ Ըստ մեր զրուցակցի՝ Վիգենը որեւէ թշնամի չի ունեցել, իսկ թե ինչը կարող էր լինել սպանության պատճառ, չեն կարող ասել.

«Ամուսնացած չէր, երկար տարիներ աշխատում էր «Հայփոստ» ՓԲԸ-ի Սեւանի մասնաճյուղում։ Հիմա այն վիճակում ենք, որ որեւէ բան չենք կարողանում հասկանալ։ Մենակ գիտեք, որ առավոտյան ընտանիքի անդամներին ասել է՝ գնամ մեքենայի գազը լցնեմ, գամ, եւ հետո մեզ զանգահարեցին եւ ասացին, որ այսպիսի դեպք է տեղի ունեցել»։

Մեր զրուցակցի խոսքերով՝դեպքի առաջին օրն ինքը հանդիպել է Վիգենի հետ, տղան նորմալ տրամադրություն է ունեցել, եւ որեւէ տարօրինակ բան չեն նկատել. «Վիգենի ընտանիքն այն ընտանիքն էր, որ որեւէ խնդիր չի ունեցել, որ այսպես վարվեն, չգիտենք, առայժմ ոչինչ չգիտենք»։

Հարցին՝ արդյո՞ք նրա մոտ գումար է եղել, ինչը գողանալու համար կարող էին սպանել Վիգենին, փեսան պատասխանեց, որ տեղյակ չէ։

Տեղի ունեցածն ուշագրավ էր այնքանով որ սկզբում լուրեր տարածվեցին, թե Վի գենն ինքնասպան է եղել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ նա երկու լուրջ վնասվածք ունի գլխի եւ կրծքավանդակի հատվածում, ուստի չէր կարող ինքնասպան լինել։ Մարդը երկու կրակոցով ինքն իրեն չի կարող սպանել։ Հիմա մնում է հասկանալ, թե ով եւ ինչու խլեց 36-ամյա Վիգենի կյանքը։
Երեկ «ժողովուրդ»–ը զրուցեց նաեւ ապրիլի 5-ին Սեւանում սպանված Կառլեն Մնե յանի կնոջ՝Ռուզաննա Ղարիբյանի հետ։ Նա ասաց, որ ամուսինը դեպքի օրը գնացել է ընկերոջ՝ Սեւան քաղաքում հայտնի Բիջի մատաղի արարողությանը. «Մենակ իր մեքենայով էր։ Կառլենը կռվարար չէր, որ ասեմ գնաց ու այսպիսի բան եղավ հարբեցող էլ չէր, առիթների դեպքում էր խմում»։

Ըստ Ռուզաննա Ղարիբյանի՝ արարաղության ժամանակ է իր ամուսինը ծանոթացել նախկին քաղաքապետի որդու՝ Արթուր Ալեքսանյանի եւ Հմայակ Թադեւոսյանի հետ. «Մինչ այդ նրանք ծանոթներ չեն եղել։ Ավելին՝ ինձ ասել են, որ մատաղի.օրը որեւէ վիճաբանություն չի եղել, իսկ թե ինչո՞ւ սպանեցին, մեզ համար էլ է զարմանալի»»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս